Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 213 ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՆՁԱՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունիսի 1991 թվականի N 414

քաղ. Երևան

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 14-ի N 213 որոշման գործողությունը որոշ կատեգորիայի անձանց վրա տարածելու մասին

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 14-ի «Տվյալ բնակավայրում գյուղատնտեսական արտադրության մեջ աշխատող, սակայն այդ բնակավայրում չբնակվող գյուղատնտեսության մասնագետներին և բանվոր-ծառայողներին որպես սեփականություն հող տրամադրելու մասին» N 213 որոշումը տարածել տվյալ բնակավայրում չբնակվող, սակայն այդ բնակավայրում հինգ և ավելի տարիներ աշխատող բոլոր բանվոր-ծառայողների վրա, եթե նրանք ցանկություն են հայտնում մշտական բնակություն հաստատել տվյալ բնակավայրում:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։