Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-27-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 փետրվարի 2009 թվականի N 148-Ա

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-27-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ 2009 թվականի մարտի 25-27-ը Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի նիստի և կազմակերպության անդամ-երկրների տրանսպորտի նախարարների հանդիպման անցկացման կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել միջոցառումների կազմակերպումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի նիստի և կազմակերպության անդամ-երկրների տրանսպորտի նախարարների հանդիպման անցկացման և հյուրերի (38 մարդ)` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը` 14435600 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հաշվետվության:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. փետրվարի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։