ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2009 թվականի N 139-Ա
Հ. ՔՈՒՇԿՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին 2009 թվականի մարտի 6-10-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)՝ ռադիոլոգների եվրոպական համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Քուշկյանի` Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հ. Քուշկյանի` Վիեննա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. փետրվարի 25
Երևան