ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2009 թվականի N 184-Ա
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տնօրինվող ավտոմեքենաները` համաձայն հավելվածի, նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության գործունեությանն աջակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` կնքել համապատասխան պայմանագիր և ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. մարտի 2
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
փետրվարի 26-ի N 184-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN
ը/կ Տրանսպորտային միջոցի մակնիշը Թողարկման տարեթիվը Շարժիչի համարը Նույնականացման համարը Հաշվեկշռային արժեքը
1. «Տոյոտա-Կորոլա» 2008թ. 3ZZ3153264 vin JPDBZ42E60J020441 6.800.000
2. «Տոյոտա-Կորոլա» 2008թ. 3ZZ3152703 vin JPDBZ42E50J020110 6.800.000
3. ՈՒԱԶ 31519-037 2008թ. 42180080901582 vin XTT31519090567177 4.800.000
4. «Մերսեդես-Բենց E-420» 1997թ. 11998512019050 vin WDIF72F7VA341876 6.930.000
5. «Տոյոտա-Կորոլա» 2008թ. 3ZZ3053083 vin JTDBZ42E209020437 6.800.000
6. «Պեժո-206» 2005թ. 14903951 vin VF32AKFWU43880493 4.551.616
7. ՈՒԱԶ-315142-012 2006թ. 60000862 vin XTT31514260519713 4.163.000
8. «Տոյոտա-Կորոլա» 2007թ. IZR0129707 vin JTNBV58E902047051 7.200.000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան