ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2009 թվականի N 234-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1524-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Գույք հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1893-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1524-Ա որոշման 1-ին կետը «ամրացված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հաշվեկշռում գտնվող» բառերով, իսկ որոշման հավելվածը լրացնել հետևյալ նոր` 109.1-109.9-րդ կետերով`
« 109.1 Համակարգիչ լրակազմ 3 402.7 1208.1
109.2 Համակարգիչ լրակազմ 1 293.15 293.15
109.3 Ֆոտոապարատ« Sony DSC-S600» հատ 1 94.4 94.4
109.4 Համակարգիչ լրակազմ 3 402.7 1208.1
109.5 Սեղան հատ 1 282.5 282.5
109.6 Աթոռ հատ 1 235.4 235.4
109.7 Հեռախոսի տակդիր հատ 1 117.7 117.7
109.8 Սեղանի դիմադիր հատ 1 70.6 70.6
109.9 Պահարան հատ 1 235.4 235.4
»:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. մարտի 16
Երևան