ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2009 թվականի N 233-Ա
Է. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Էմմա Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` կառավարական հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. մարտի 19
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
մարտի 19-ի N 233-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ԷՄՄԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
Գ. Գյուրջյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ա. Երիցյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի
առաջին տեղակալ
Ա. Խանդիկյան - «Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական
թատրոն» ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավար
Ա. Ութմազյան - Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի
դերասան
Հ. Ղազանչյան - «Հայաստանի թատերական գործիչների միություն»
հասարակական կազմակերպության նախագահ
(համաձայնությամբ)
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն
Ա. Ղափլանյան - դուստրը
Ն. Եղիազարյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից
արվեստի և ժողովրդական արհեստների վարչության պետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան