ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2009 թվականի N 313-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 40-Ն որոշման N 1 հավելվածի 223-րդ կետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի «Երևան քաղաքի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները հաստատելու մասին» N 383-Ն որոշման հավելվածի «Երևան քաղաք» բաժնում կատարել հետևյալ լրացումը`
« NN
ը/կ Անվանումն ըստ քարտեզագրական նյութերի Օբյեկտի տեսակը Համայնքի անվանումը Թերթի համարը Անվանակոչված օբյեկտի անվանումը
1 2 3 4 5 6
399 Կորեայի ձոր Արաբկիր 10-38-138-1-3 Կորեայի
400 Արցախյան պայքարում զոհված երկրապահ ազատամարտիկների հուշաղբյուր Արաբկիր 10-38-138-1-3 Արցախյան պայքարում զոհված երկրապահ ազատամարտիկների
401 Նոր Արաբկիրի
50-ամյակին հուշաղբյուր Արաբկիր 10-38-138-1-3 Նոր Արաբկիրի
50-ամյակին
402 Հայ անվանի մարդկանց հուղարկավորության պատվո ծառուղի պանթեոն Էրեբունի 10-38-138-3-1 Հայ անվանի մարդկանց հուղարկավորության պատվո ծառուղի
403 Եռաբլուր պանթեոն Մալաթիա-Սեբաստիա 10-38-137-4-2 Եռաբլուր
404 Ազատ 2-րդ աստիճանի պոմպա-կայան Նուբարաշեն 10-38-138-3-1 Ազատ 2-րդ աստիճանի
405 Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն Շենգավիթ 10-38-138-3-1 Կոմիտասի անվան զբոսայգու
406
Մուսալեռան ջրանցք Շենգավիթ 10-38-137-4-2 Մուսալեռան
407 Դարպաս բլուր Քանաքեռ-Զեյթուն 10-38-138-1-3 Դարպաս
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. ապրիլի 7
Երևան