Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 449-Ն ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1156-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 ապրիլի 2009 թվականի N 316-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 449-Ն ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1156-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին ու 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Հրազդան-5» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի` մինչև վերջինիս գոյության դադարման պահն անհրաժեշտ պահպանման ծախսերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով (ներառյալ աշխատավարձի վերջնահաշվարկի և արձակման նպաստի գումարները)` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը հատկացնել 13790,097 հազ. դրամ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի «Պետական գույքի օտարման և բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» N 449-Ն որոշման 3-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հրազդան-5» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման ժամկետ սահմանել 2009 թվականի մարտի 16-ը»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ենթակայության «Հրազդան 5» ԾԻԳ» պետական հիմնարկին արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 449-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1156-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. «Հրազդան-5» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի արտաբյուջետային բանկային հաշվով գործառնությունների կատարման վերջնաժամկետ սահմանել 2009 թվականի մարտի 16-ը»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. ապրիլի 7

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

ապրիլի 2-ի N 316-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀՐԱԶԴԱՆ-5» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՊԱՀՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

(հազ. դրամ)

Ընդամենը` ծախսեր

այդ թվում` 13790,097

Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 11932,029

Սոցիալական ապահովագրության վճարներ 1563,068

Կապի ծառայություններ 70,000

Տրանսպորտային նյութեր 225,000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։