Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մարտի 2009 թվականի N 229-Ա

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և հիմք ընդունելով 2009 թվականի մարտի 2-ին Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կնքված հուշագրի II բաժնի 8-րդ կետը`

Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումներին հետևելու և գնահատելու, շարունակվող տնտեսական մարտահրավերներին հակազդելու քաղաքականությունը համակարգելու նպատակով uտեղծել հանձնաժողով` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. մարտի 18

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

մարտի 18-ի N 229-Ա որոշման

Հ Ա Ն Ձ Ն Ա Ժ Ո Ղ Ո Վ Ի Կ Ա Զ Մ

Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ

Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար

Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Ա. Ջավադյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ - գլխավոր գանձապետ

Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Ա. Չիլինգարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Ա. Ստեփանյան - ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ (համաձայնությամբ)

Ա. Նախշիկյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վարչության պետ (համաձայնությամբ)

Ա. Մկրտչյան - ՀՀ կենտրոնական բանկի տնտեսական հետազոտությունների վարչության պետ (համաձայնությամբ)

(Հավելվածը խմբ. 31.03.09 N 265-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։