«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2002 թվականի N 1795-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. «Սոցիալական ծառայության Գորիսի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Մեղրու տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Սիսիանի տարածքային կենտրոն» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի Գորիսի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության, Կապանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության, Մեղրու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության և Սիսիանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակով։
(2-րդ կետը փոփ. 29.12.05 N 2337-Ն)
3. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. նոյեմբերի 14
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1795-Ն որոշման
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը (այսուհետ՝ մարզպետ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի (այսուհետ՝ մարզպետարան) միջոցով մարզում իրականացնում է պետական կառավարում, իրագործում Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:
2. Մարզպետարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
3. Մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից: Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ:
II. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
4. Մարզպետարանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման՝ իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
5. Մարզպետարանի աշխատակազմի նպատակն ու խնդիրը մարզպետին Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին մարզպետի մասնակցության ապահովումն է։
6. Մարզպետարանի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
7. Մարզպետարանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
8. Մարզպետարանի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
9. Մարզպետարանի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
10. Մարզպետարանի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Մարզպետարանի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:
11. Մարզպետարանի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Մարզպետարանի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև մարզպետի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի իրականացման շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
12. Մարզպետարանի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
13. Մարզպետարանի աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ:
14. Մարզպետարանի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Կապան, Գարեգին ՆԺդեհի 1:
III. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
15. Մարզպետարանի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և մարզպետը՝ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:
16. Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ), որը՝
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները՝ մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրվող կոնկրետ հանձնարարականներն ու առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող մասնագիտական ուսումնասիրությունների և դրանց իրականացման ընթացքի օպերատիվ վերլուծության հետ կապված աշխատանքները.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) մարզպետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող վիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
17. Մարզպետն ունի երկու խորհրդականներ և երկու օգնականներ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է մարզպետը: Մարզպետի խորհրդականներին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:
(17-րդ կետը խմբ. 01.06.06 N 742-Ն)
18. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
ա) վերակազմակերպում է մարզպետարանի աշխատակազմը և դադարեցնում նրա գործունեությունը.
բ) հաստատում է մարզպետարանի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
19. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, մարզպետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և մարզպետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
20. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
21. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի և մարզպետի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները:
22. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պաշտոնատար անձ` մարզպետի որոշմամբ:
23. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը՝
ա) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
գ.1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է մարզպետարանի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.
զ) մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է մարզպետարանի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը, ինչպես նաև՝ մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
է) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ մարզպետարանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
ը) կազմակերպում է մարզպետարանի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
թ) կազմակերպում է մարզպետարանում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժ) վերահսկում է մարզպետարանի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժա) մարզպետի ստորագրությանն է ներկայացնում մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժգ) կազմակերպում է մարզպետարանում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(23-րդ կետը լրաց. 07.12.06 N 1751-Ն)
24. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:
25. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
IV. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
26. Մարզպետարանի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից մարզպետարանի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզպետարանի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու մարզպետարանի աշխատակազմի գույքը:
28. Մարզպետարանի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակների ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:
V. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
29. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները։
30. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են մարզպետի կողմից:
VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
31. Մարզպետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
32. Մարզպետարանի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
VII. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
33. Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1795-Ն որոշման
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային uտորաբաժանումներ
1. Վարչություններ
Ֆինանuական և uոցիալ-տնտեuական զարգացման վարչություն
Քաղաքաշինության վարչություն
Գյուղատնտեuության և բնապահպանության վարչություն
Կրթության, մշակույթի և uպորտի վարչություն
Առողջապահության և uոցիալական ապահովության վարչություն
Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն
2. Քարտուղարություն
3. Բաժիններ
Իրավաբանական բաժին
Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժին
Հողաշինության և հողoգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչություն
Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Տեղեկատվության և հաuարակայնության հետ կապերի բաժին
(3-րդ կետը լրաց. 29.12.05 N 1833-Ն, 07.12.06 N 1751-Ն, 20.09.07 N 1083-Ն, խմբ. 02.04.09 N 329-Ն)
II. Առանձնացված ստորաբաժանումներ
Գորիսի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Կապանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Մեղրու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Սիսիանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
(2-րդ բաժինը փոփ. 29.12.05 N 2337-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1795-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
NN
ը/կ Գույքի անվանումը Քանակը Գումարը
(դրամ)
1 2 3 4
1. Էլ. պահարան (ջեռ.) 1 14833
2. Էլ. սալօջախ 1 4000
3. Էլ. սալօջախ 1 9386
4. Էլ. սալօջախ 1 10098
5. Էլ. սալօջախ 2 24000
6. Էլ. սալօջախ 1 17784
7. Էլ. լար 1 292
8. Էլ. տաքացուցիչ 1 12000
9. Էլ. մսաղաց 1 5770
10. Էլ. ջեռուցիչ 1 12000
11. Էմալապատ կաթսա 4 32
12. Եռակցող ապարատ 1 300000
13. Եռոց 1 342
14. Երկաթյա պահարան 4 136,8
15. Փոշեծծիչ 1 42500
16. Փոշեծծիչ «Ցիկլոն» 1 217
17. Բազկաթոռ 2 139
18. Բազկաթոռ 5 690
19. Բազկաթոռ 1 138,6
20. Բազկաթոռ 4 1136
21. Բազկաթոռ 1 289
22. Բազկաթոռ 1 370
23. Բազկաթոռ 1 8000
24. Բազկաթոռ 1 13600
25. Բազմոց 1 8650
26. Բազմոց 1 11502
27. Բաք (էմալապատ) 1 23
28. Բարձ 31 9641
29. Բարձի երես 15 1694
30. Բաշխիչ-սալօջախ 1 5773
31. Փափկաթոռ (բանկետկա) 3 288
32. Բժշկական կշեռք 2 308
33. Բիլիարդ 1 70780
34. Որմնալամպ (բրա) 2 308
35. Որմնալամպ (բրա) 4 1464
36. Որմնալամպ (բրա) 12 384
37. Գդալ՝ ճաշի 7 14
38. Գդալ՝ թեյի 3 3
39. Գազի սալօջախ 1 8925
40. Գազի սյունակաթսա (կոլոնկա) 1 377
41. Զգեստապահարան 4 1448
42. Գորգ 1 3,35
43. Գորգ 1 107
44. Գորգ 2 335
45. Գորգ 4 31160
46. Գորգ (ուղեգորգ) 6.4մ 5363,2
47. Գործիքների լրակազմ 1 12000
48. Գրապահարան 1 338
49. Գրապահարան 1 354
50. Գրապահարան 1 1054
51. Գրապահարան 2 6936
52. Գրապահարան 2 7368
53. Գրապահարան 1 4500
54. Գրապահարան 1 8828
55. Գրապահարան 1 9218
56. Գրապահարան 1 10310
57. Գրապահարան 2 48010
58. Գրասեղան՝ 2 պահարանիկով 3 331,8
59. Գրասեղան՝ 2 պահարանիկով 1 1200,25
60. Գրասեղան՝ 1 պահարանիկով 1 1211
61. Գրասեղան՝ 2 պահարանիկով 2 3120
62. Գրասեղան 4 8240
63. Գրասեղան՝ 2 պահարանիկով 2 5356
64. Գրասեղան՝ 1 պահարանիկով 1 2820
65. Գրասեղան 4 12000
66. Գրասեղան 8 24728
67. Գրասեղան՝ 2 պահարանիկով 2 6384
68. Գրասեղան՝ 2 պահարանիկով 1 3996
69. Գրասեղան՝ 1 պահարանիկով 1 4000
70. Գրասեղան՝ 2 պահարանիկով 3 13051
71. Գրասեղան՝ 2 պահարանիկով 1 4512
72. Գրասեղան՝ 1 պահարանիկով 1 5530
73. Գրասեղան՝ 1 պահարանիկով 3 18372,0
74. Գրասեղան՝ 2 պահարանիկով 2 13006,7
75. Գրասեղան՝ 2 պահարանիկով 4 32000
76. Գրասեղան՝ 2 պահարանիկով 2 17656
77. Գրասեղան՝ 1 պահարանիկով 1 9045
78. Գրասեղան 1 9212
79. Գրասեղան՝ 1 պահարանիկով 1 11002
80. Գրասեղան՝ 1 պահարանիկով 5 55300
81. Գրասեղան՝ 1 պահարանիկով 1 11205
82. Գրասեղան՝ 2 պահարանիկով 22 264044
83. Գրասեղան՝ 1 պահարանիկով 1 12820
84. Գրասեղան՝ 2 պահարանիկով 2 27042
85. Գրասեղան՝ 2 պահարանիկով 1 16569
86. Գրասեղան 4 91404
87. Գրասեղան՝ 2 պահարանիկով 6 144030
88. Գրասեղանի լրակազմ 1 58735
89. Գրասեղանի լրակազմ 1 104160
90. Գրասենյակային կահույք 1 909000
91. Գրամեքենա 1 6034
92. Գրամեքենա 3 28704
93. Դակիչ 1 500
94. Դակիչ 5 12500
95. Դակիչ 1 3000
96. Դակիչ 1 3537
97. Դակիչ 10 58330
98. Դարակաշար 1 585
99. Դաշտային մահճակալ 2 108
100. Դաշնամուր «Սևան» 1 46390
101. Դանակ՝ աղանդերային 10 30
102. Դրոշ 1 6000
103. Ափսե 6 6000
104. Ափսե՝ փոքր 85 21250
105. Ափսե՝ խոր 50 23500
106. Ափսե՝ մեծ 85 29750
107. Ափսե՝ միջին 85 25500
108. Ափսեներ 26 104
109. Ծածկոց 30 23700
110. Աթոռ 4 123
111. Աթոռ 3 108
112. Աթոռ 25 962,5
113. Աթոռ 34 1443
114. Աթոռ 60 2820
115. Աթոռ 36 1944
116. Աթոռ 3 184
117. Աթոռ 30 1950
118. Աթոռ 7 539
119. Աթոռ 81 21384
120. Աթոռ 3 1626
121. Աթոռ 13 26000
122. Աթոռ 4 24000
123. Աթոռ 9 108000
124. Աստիճան 1 65
125. Արձան («Առյուծ») 2 5386
126. Արձան («Աղջիկ») 1 500
127. Աղբարկղ 2 16
128. Ամբիոն 1 8000
129. Լրագրասեղան 1 123
130. Լրագրասեղան 1 177,1
131. Լրագրասեղան 1 1269
132. Անտենա (դրսի) 1 58
133. Թեյնիկ (էմալապատ) 1 15
134. Փալաս 36 11196
135. Թատերական աթոռ 2 107,8
136. Թատերական աթոռ 36 5580
137. Պատճենահանման սարք 1 189917
138. Պատճենահանման սարք 1 424000
139. Պատճենահանման սարք 1 468125
140. Պատճենահանման սարք-5009 1 594500
141. Պատճենահանման սարք-5201 1 303800
142. Պատճենահանման սարք 1 303400
143. Պատառաքաղ 8 16
144. Պահարան 5 1690
145. Պահարան 1 347
146. Պահարան 1 352
147. Պահարան 1 354
148. Պահարան 1 368
149. Պահարան 2 1092
150. Պահարան 1 693
151. Պահարան 1 1290
152. Պահարան 1 1352
153. Պահարան 1 3128
154. Պահարան 1 3948
155. Պահարան 1 5043
156. Պահարան 2 10704
157. Պահարան 1 6989
158. Պահարան 1 9001
159. Պահարան 1 9212
160. Պահարան 1 10086,9
161. Պահարան (ապակյա) 2 12310
162. Ծրար 19 7885
163. Չհրկիզվող պահարան 1 117
164. Չհրկիզվող պահարան 1 172
165. Չհրկիզվող պահարան 1 192,2
166. Չհրկիզվող պահարան 3 600
167. Չհրկիզվող պահարան 1 231
168. Չհրկիզվող պահարան 1 246
169. Չհրկիզվող պահարան 2 522
170. Չհրկիզվող պահարան 1 284
171. Չհրկիզվող պահարան 1 384
172. Չհրկիզվող պահարան 1 541
173. Չհրկիզվող պահարան 2 1386
174. Չհրկիզվող պահարան 2 2570
175. Չհրկիզվող պահարան 7 12117
176. Չհրկիզվող պահարան 1 7342
177. Չհրկիզվող պահարան 1 8651
178. Չհրկիզվող պահարան 2 17312
179. Չհրկիզվող պահարան 1 9400
180. Չհրկիզվող պահարան 3 51396
181. Չհրկիզվող պահարան 3 51936
182. Շերտավարագույր 7 540918
183. Autoswritchres 2PC-1prn 1 9540
184. Ջեռուցիչ 1 5833
185. Ջեռուցիչ 1 7800
186. Ջեռուցիչ 1 12000
187. Ջրաման 1 6300
188. Ջրի բաք 1 117
189. Ջրմուղ-կոյուղի 1 17400
190. Սպասքապահարան 2 27698
191. Սեղան 2 214
192. Սեղան 14 1666
193. Սեղան 1 207
194. Սեղան 16 4304,0
195. Սեղան 1 385
196. Սեղան 1 391
197. Սեղան 1 538
198. Սեղան 1 546
199. Սեղան 1 880
200. Սեղան 2 4120
201. Սեղան 2 7022
202. Սեղան 3 27003
203. Սեղան 1 11502
204. Սեղան՝ խորհրդակցությունների 1 269
205. Սեղան՝ խորհրդակցությունների 3 1413,6
206. Սեղան՝ խորհրդակցությունների 3 18565,5
207. Սեղան՝ խորհրդակցությունների 3 24021
208. Սեղան՝ խորհրդակցությունների 1 13007
209. Սեղան՝ խորհրդակցությունների 1 312258
210. Սեղան՝ մեծ 1 880
211. Սեղան՝ փոքր 1 1502
212. Սեղան՝ հեռախոսի 2 546
213. Սեղանի հավաքածու 1 13000
214. Ռադիոընդունիչ 2 34
215. Ռադիոընդունիչ 3 57
216. Ռադիոընդունիչ 1 20
217. Ռադիոընդունիչ 1 34
218. Ռադիոընդունիչ 2 76
219. Ռադիոընդունիչ 1 135
220. Ռադիոընդունիչ 1 211
221. Ռադիոընդունիչ 1 355
222. Ռադիոընդունիչ 6 21000
223. Խալաթ 12 42000
224. Սառնարան 1 7250
225. Սառնարան 1 15984
226. Սառնարան «Չինար» 1 33620
227. Սառնարան «Սնեժինկա» 1 27390
228. Սառնարան-պահարան 1 38931
229. Սառնարան «Օրսկ» 1 22543
230. Սառնարան-պահարան 1 26140
231. Սավան 14 2898
232. Լամպ (սոլյուքսի) 1 162
233. Նախասրահի կահույք 1 2308
234. Նախասրահի կահույք (3 կտորից) 1 83864
235. Խոհանոցի կահույք (6 կտորից) 1 32776
236. Լուսամփոփ 6 510
237. Լուսամփոփ «Բերդ» 4 20312
238. Կայունարար (ստաբիլիզատոր) 1 96
239. Սկուտեղ 2 10040
240. Սրբիչ՝ փափուկ 22 1980
241. Ջահ 51 255000,0
242. Ջահ (3 տեղանոց) 3 576
243. Տեսախցիկ («Պանասոնիկ») 1 766630
244. Աթոռակ 9 279
245. Կաթսա՝ մեծ 4 59
246. Կախովի կողպեք 2 45
247. Կախիչ 10 50
248. Կախիչ 1 36
249. Կախիչ 1 54
250. Կախիչ 2 223
251. Կախիչ 1 115
252. Կախիչ 6 810
253. Կախիչ 1 215
254. Կախիչ 3 669
255. Կախիչ 1 231
256. Կախիչ 1 8500
257. Կախիչ 1 12000
258. Վարագույր 14 2,38
259. Վարագույր 142 843480,0
260. Վարագույր (ձևավորված) 4 95480
261. Վարագույրի կապիչ 4 8800
262. Կարիչ 1 135
263. Կարիչ 11 33000
264. Կարիչ 1 4166
265. Կարտոֆիլ մաքրելու գործիք 1 370
266. Տաքացուցիչ 1 12000
267. Տպագրական սարք 1 76352
268. Տպագրական սարք 1 97167
269. Տպագրական սարք 1 116667
270. Տպագրական սարք 1 133750
271. Տպագրական սարք 1 218750
272. Տպագրական սարք 1 416050
273. Պահարանիկ 22 3476
274. Պահարանիկ 1 24005
275. Տոներ 2 19620
276. Կոնդիցիոներ 1 12875
277. Կոնդիցիոներ 1 15200
278. Կոնդիցիոներ 1 28275
279. Կոնդիցիոներ 3 86355
280. Զարդասեղանի պահարանիկ 1 13618
281. Հեռախոսի ապարատ 1 12000
282. Հեռախոսի ապարատ 3 34560
283. Հեռախոսի ապարատ՝ սկավառակով 15 145335
284. Հեռախոսի ապարատ՝ առանց սկավառակի 2 19200
285. Հեռախոսի ապարատ 10 90000
286. Հեռախոսի ապարատ 20 165100
287. Հեռախոսի ապարատ՝ սկավառակով 4 25000
288. Հեռախոսի ապարատ՝ առանց սկավառակի 3 16000
289. Հեռախոսի ապարատ 2 9216
290. Հեռախոսի ապարատ՝ առանց սկավառակի 2 8400
291. Հեռախոսի ապարատ 2 7600
292. Հեռախոսի ապարատ՝ սկավառակով 3 11100
293. Հեռախոսի ապարատ՝ առանց սկավառակի 2 5000
294. Հեռախոսի ապարատ 4 1472
295. Հեռախոսի ապարատ՝ սկավառակով 1 284
296. Հեռախոսի ապարատ 6 1608
297. Հեռախոսի ապարատ 6 1470
298. Հեռախոսի ապարատ 3 405
299.. Հեռախոսի ապարատ 14 1610
300. Հեռախոսի ապարատ՝ առանց սկավառակի 2 115
301. Հեռախոսի ապարատ 3 86,625
302. Հեռախոսի պայտ 1 11520
303. Հեռախոսի պայտ 1 12129
304. Հեռախոսի պայտ 1 25948
305. Հեռախոսի պայտ 1 56377
306. Հեռախոսի սեղան 1 84
307. Հեռախոսի սեղան 2 284
308. Հեռախոսի սեղան 1 201,5
309. Հեռախոսի սեղան 2 416
310. Հեռախոսի սեղան 1 308
311. Հեռախոսի սեղան 1 339
312. Հեռախոսի սեղան 1 394
313. Հեռախոսի սեղան 3 1903,5
314. Հեռախոսի սեղան 1 1070
315. Հեռախոսի սեղան 1 1185
316. Հեռախոսի սեղան 2 6182
317. Հեռուստացույց 1 17311
318. Հեռուստացույց 1 17426
319. Հեռուստացույց 1 50000
320. Հեռուստացույց «Բերյոզկա» 1 26359
321. Զգեստապահարան 1 9078
322. Հաշվիչ 2 2700
323. Հաշվիչ 2 5300
324. Հաշվիչ 2 5400
325. Հաշվիչ 1 3500
326. Հաշվիչ 1 3800
327. Հաշվիչ 1 6500
328. Հաշվիչ 1 11000
329. Հաշվիչ 6 67998
330. Հայելի 2 562
331. Հայելի փոքր 1 123
332. Հայելի բաղնիքի 3 336
333. Հայելի զուգարանի 1 23
334. Համակարգիչ 1 358333
335. Համակարգիչ 1 375000
336. Համակարգիչ 1 474595
337. Համակարգիչ 2 983680
338. Համակարգիչ 1 515867
339. Համակարգիչ 1 1135000
340. Համրիչ 1 15
341. Ձեռքի չորացման հարմարանք 2 200
342. Ցանկապատված բակ և տարածք 4.5 հա 57060
343. Office-97 1 214650
344. Շերեփ 3 12
345. Մեխանիկական սնուցման սարք 1 66250
346. Մագնիտոֆոն (մեքենայի) 1 113000
347. Մատուցարան 4 82
348. Ներքնակ 34 78846
349. Ներքնակի ծածկոց 25 6225
350. Մահճակալ 20 4160
351. Մոխրաման՝ մետաղյա 3 300
352. Մոնիտոր 1 119250
353. Քիվ 2 38
354. Քիվ 2 3800
355. Քիվ 5 14000
356. Քիվ 36 136800
357. Քիվ 22 88000,0
358. Մսաղաց 1 12406
359. UPS-600 2 96460
360. Win-98 1 60950
361. Նավակի շարժիչ 1 23158
362. Ֆաքսի ապարատ 1 140450
363. Ֆաքսի ապարատ 7 1880781
364. Նկար 1 30000
365. Նկար 1 50000
366. Նկար 3 240000
367. Նկար 1 82000
368. Նկար 1 90000
369. Նկար 3 300000
370. ZP Privz zokrvalent encernal 1 60950
371. Տեսամիկշեր WJ-AVE 5 1 2971718
372. Տեսամիկշեր-գեներատոր WJ-AVE 3 1 2463600
373. Տեսախցիկ M-3000 2 862260
374. Հեռուստացույց 14L-3R 2 289473
375. Հեռուստացույց 21L-3R 2 314109
376. Հեռուստացույց 21E-1R 2 314109
377. Ֆաքս KXF-170 1 338745
378. Երաժշտական սելեկտոր 1 158594
379. Երաժշտական կենտրոն MCK-350 1 107783
380. Տեսամագնիտոֆոն NV-SD3 4 529676
381. Տեսամագնիտոֆոն PO 4 3 351063
382. Ուղիղ հեռարձակման կայան 1 1250000
383. Կահույք (բազմոց՝ 1, բազկաթոռ՝ 2) 1 238000
384. Ներմարզային ճանապարհներ 256669000
385. Ավտոմեքենա «ՎԱԶ-2121» 1 88500
386. Ավտոմեքենա «ՈՒԱԶ-31512-01» 1 264000
387. Ավտոմեքենա «ԳԱԶ 2410» 1 997100
388. Ավտոմեքենա «ՎԱԶ-2121» 1 597300
389. Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» 1 4430300
390. Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» 1 4950000
391. Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» 1 500000
392. Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» 1 370000
393. Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» 1 4480300
394. Ավտոմեքենա «ՎԱԶ-21 06» 1 1500000
395. Շենք (1) 1 11313800
396. Շենք (2) 1 3390500
397. Շենք (3) 1 3671200
398. Ավտոտնակ 1 474437
399. Ավտոտնակ 1 520726
400. Ավտոտնակ 1 178048
401. Գորիսի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք 3405000
402. Կապանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք 2157600
403. Մեղրու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք 2430000
404. Սիսիանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք 2498100
Ընդամենը 334256738,3
(Հավելվածը փոփ. 29.12.05 N 2337-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան