Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1445-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 սեպտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 օգոստոսի 2004 թվականի n 1167-ն

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի n 1445-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի «Օգտակար հանածոների հանքավայրերի (բացառությամբ ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի) շահագործման համար լեռնահատկացման կարգը հաստատելու մասին» n 1445-ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված օգտակար հանածոների հանքավայրերի (բացառությամբ ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի) շահագործման համար լեռնահատկացման կարգի 3-րդ կետից հանել «ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության (հայլեռտեխհսկողություն)» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. օգոստոսի 20

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։