«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2335-Ն
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի նվազագույն չափը և պետական ու համայնքային բյուջեների միջոցներից հատկացվող գործուղման ծախսերի նվազագույն և առավելագույն չափերը` համաձայն N 2 հավելվածի.
գ) գործուղման վկայականի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
1.1. Սույն որոշումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գործուղված աշխատողների վրա:
(1.1-րդ կետը լրաց. 24.08.06 N 1422-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. հունվարի 25
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են ծառայողական գործուղման մեկնած աշխատողներին օրապահիկի վճարման և գործուղման ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունները:
2. Ծառայողական գործուղումը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի հիմնական աշխատանքի վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է:
3. Աշխատողները ծառայողական գործուղման մեկնում են գործատուի կողմից տրված հրամանի համաձայն, որում նշվում են գործուղման վայրը (վայրերը` քաղաք, գյուղ), կազմակերպության անվանումը, նպատակը և ժամկետները: Հրամանի հիման վրա ձևակերպվում է գործուղման վկայականը (բացի օտարերկրյա գործուղումներից), որն ստորագրվում և կնքվում է գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից:
4. Գործուղման ժամանակահատվածում աշխատողի հիմնական աշխատանքի վայրից մեկնելու, գործուղման վայր ժամանելու, գործուղման վայրից մեկնելու և աշխատանքի հիմնական վայր վերադառնալու օրերը նշվում են գործուղման վկայականում: Եթե աշխատողը գործուղվում է մեկից ավելի վայրեր, ապա գործուղման վկայականում նշվում են յուրաքանչյուր վայր ժամանելու և այդ վայրից մեկնելու օրերը, որը կոնկրետ կազմակերպություն (կազմակերպություններ) գործուղվելու դեպքում պետք է ստորագրվի տվյալ կազմակերպության (կազմակերպությունների) պաշտոնատար անձի կողմից և վավերացվի տվյալ կազմակերպության (կազմակերպությունների) կնիքով:
5.(5-րդ կետն ուժը կորցրել է 24.08.06 N 1422-Ն)
6. Գործուղման մեկնելու օր է համարվում աշխատողի հիմնական աշխատանքի վայրից մեկնելու օրը, իսկ վերադառնալու օրը` հիմնական աշխատանքի վայր ժամանելու օրը:
7. Գործուղված աշխատողին հատուցվում է օրապահիկը, գիշերավարձը, աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայրեր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, ճանապարհին հարկադրական կանգառի ժամանակ հյուրանոցներում և համանման օբյեկտներում տեղերն ամրագրելու վճարը, պետական տուրքերը, մուտքի արտոնագրի ձևակերպման հետ կապված ծախսերը, ինչպես նաև ծառայողական գործուղման հետ կապված կապի (հեռախոս, ֆաքս, ինտերնետ ծառայություն), փաստաթղթերի թարգմանության և վավերացման, գործուղման հետ կապված այլ ծախսեր` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
Հիմնական աշխատանքի վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու կամ, անկախ հեռավորությունից, հիմնական աշխատանքի վայրից մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքերում գործուղվող աշխատողին հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը:
Գործատուի կողմից հատուցման ենթակա չեն հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից ֆինանսավորման դեպքում կատարված ծախսերը, սակայն հատուցվող ծախսերի չափը սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերին կամ ճանապարհածախսի համար պահանջվող չափին չհամապատասխանելու դեպքում հատուցման ենթակա գումարի տարբերությունը գործուղվող աշխատողին վճարվում է գործատուի կողմից, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը (գիշերավարձի և օրապահիկի համար):
(7-րդ կետը փոփ., լրաց. 24.08.06 N 1422-Ն)
8. Գործուղված աշխատողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում աշխատողը գործատուի հրամանով գործուղումից հետ է կանչվում: Գործուղվող աշխատողին ընդհանուր հիմունքներով վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ, իսկ գործուղման չաշխատած օրերի համար վճարված գիշերավարձի և օրապահիկի գումարները հետ են գանձվում:
9. Գործուղվող աշխատողին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ: Գործուղումից վերադառնալուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատողը պարտավոր է ներկայացնել գործուղման վկայականը, փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը, գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը:
(9-րդ կետը փոփ. 24.08.06 N 1422-Ն)
10. Ոչ պետական և ոչ համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում և օտարերկրյա պետություններ գործուղման դեպքում գործուղման ծախսերի` սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը համարվում են նվազագույն չափեր:
(10-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն)
II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
11. Սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված օրապահիկի ծախսերի չափերը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում համարվում են նվազագույն և առավելագույն չափեր, գիշերավարձի ծախսերի չափերը` առավելագույն չափեր:
Գործուղումից վերադառնալուց հետո գիշերավարձի ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա` դրանցով սահմանված չափով, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը, իսկ այդպիսի փաստաթղթերի բացակայության դեպքում հատուցման ենթակա է սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափի 70 տոկոսը, որը համարվում է նվազագույն չափ: Գործուղված աշխատողին վճարված գումարի և հատուցման ենթակա գումարի տարբերությունը վերադարձվում է գործատուին:
(11-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն)
12. Գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են այն պետական մարմին, որտեղից գործուղվել է տվյալ անձը: Պետական մարմինը դրանք ընդունելուց և ուսումնասիրելուց հետո, ծախսերը հիմնավոր համարելու դեպքում` գործուղման ֆինանսավորումն իրականացնելու նպատակով, բյուջեների կատարման կարգը սահմանող ընթացակարգերով նախատեսվող վճարումները հիմնավորող փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
13. Գիշերավարձի և օրապահիկի ծախսերը հատուցվում են սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերով: Եթե գործուղման հրամանով տվյալ գործուղման փաստացի կատարված ծախսերի հատուցման պահանջ է սահմանվում, ապա գիշերավարձի ծախսերի հատուցումը կատարվում է փաստացի կատարված ծախսերի, այդ թվում` նաև ամրագրումը հաստատող փաստաթղթերի համաձայն:
(13-րդ կետը փոփ. 24.08.06 N 1422-Ն)
14. Ճանապարհածախսի հետ միասին հատուցվում են նաև Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի և մեկնման ապահովագրության գծով կատարվող ծախսերը, այդ թվում` նաև ճանապարհածախսը հրավիրող կողմի հաշվին հատուցվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահներից օգտվելու ծախսերը, տարանցիկ չվերթի ժամանակ օտարերկրյա օդանավակայանների միջև, ինչպես նաև օդանավակայանից կամ երկաթուղային կայարանից մինչև հյուրանոց ճանապարհածախսը: Նշված գործուղումների ճանապարհածախսի գծով կատարված այլ լրացուցիչ ծախսերը չեն հատուցվում, եթե համապատասխան հրամանը հատուցման այդպիսի պահանջ չի սահմանում:
15. Ճանապարհածախսը հաստատող փաստաթղթեր են համարվում տրանսպորտային միջոցի տոմսի պատճենը, դրա բացակայության դեպքում ծառայություն մատուցած ընկերության կողմից տրամադրված` գործուղվողի մեկնման վերաբերյալ համապատասխան հաստատող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի և մեկնման ապահովագրական վճարումը հիմնավորող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահներից օգտվելու ծախսը հաստատող փաստաթուղթը:
16. Գիշերավարձից բացի, հյուրանոցային այլ ծառայություններից օգտվելու ծախսերը, համապատասխան հրամանի փաստացի ծախսերի վճարման պահանջ սահմանելու դեպքում, հաստատող փաստաթղթի առկայությամբ կարող են հատուցվել գործուղված անձի` նույն գործուղման գիշերավարձի փաստացի վճարման ենթակա ընդհանուր գումարի 5 տոկոսից ոչ ավելի չափով:
17. Գործուղման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու ժամանակ տարանցիկ վայրում հարկադրաբար կանգառի դեպքում նույն վայրում կատարված ծախսերը հատուցվում են տվյալ երկրի գիշերավարձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
18. Գիշերավարձը հատուցելու դեպքում` հաստատող փաստաթուղթ է համարվում տվյալ անձի հյուրանոցում գտնվելու գործուղման ժամանակահատվածը հաստատող հյուրանոցի կողմից տրված փաստաթուղթը, ինչպես նաև հյուրանոցային նախնական ամրագրման փաստաթուղթը: Գիշերավարձը հաստատող փաստաթուղթն այն ստացող պետական մարմնի պահանջով կարող է թարգմանվել և վավերացվել: Թարգմանության և վավերացման ծախսերը համապատասխան հրամանի համաձայն ենթակա են հատուցման տվյալ մարմնի պահպանման ծախսերի շրջանակներում:
19. Գործուղման ծախսերի հատուցման գումարների հաշվարկները կատարվում են գործուղման մասին հրամանի արձակման օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում` հաշվարկների կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի վաճառքի համապատասխան փոխարժեքով:
Գործուղման ծախսերի հատուցման գումարների վերջնահաշվարկը կատարվում է գործուղման փաստացի ծախսերի մասին հաշվետվությունը ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, փոխանակումը հաստատող փաստաթղթով սահմանված փոխարժեքով, այդպիսի փաստաթղթի բացակայության դեպքում` վերջնահաշվարկի կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի վաճառքի համապատասխան փոխարժեքով, իսկ ծախսերը հաստատող փաստաթղթերն այլ տարադրամով (որի վաճառքի փոխարժեքը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված չէ) ներկայացվելու դեպքում` տվյալ տարադրամի գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
(19-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, փոփ. 08.11.07 N 1318-Ն)
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
20.(20-րդ կետն ուժը կորցրել է 24.08.06 N 1422-Ն)
21. Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայողական գործուղման մեկնած աշխատողին գործուղում մեկնելուց առաջ օրապահիկը վճարվում է ամբողջությամբ, գիշերավարձը և ճանապարհածախսը` սույն կարգով սահմանված նվազագույն գումարի չափով: Պետական և համայնքի բյուջեների միջոցներից հատկացվող օրապահիկի ծախսերի չափը` 720 դրամը, համարվում է նվազագույն, որը նաև առավելագույն է: Գործուղումից վերադառնալուց հետո գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացվելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում հատուցման ենթակա է համարվում գիշերավարձի և ճանապարհածախսի գումարի տարբերությունը, բայց ոչ ավելի, քան սույն կարգով սահմանված առավելագույն չափը:
(21-րդ կետը լրաց. 24.08.06 N 1422-Ն)
22. Բոլոր դեպքերում տրանսպորտային ծախսերի նվազագույն չափ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ավտոբուսային երթուղիների սակագները, իսկ պետական կամ համայնքի բյուջեների միջոցներից ֆինանսավորման դեպքում առավելագույն չափ են համարվում միկրոավտոբուսային երթուղիների սակագները:
(22-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն)
23. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատողների գործուղման ծախսերը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ամառային և ձմեռային արձակուրդների ժամանակ, հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն:
24. Առանձին դեպքերում՝ պատճառաբանված հիմնավորումների առկայության պայմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն` գործուղումը նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման
ՀՀ տարածքում գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի չափերը
Օրապահիկի ծախսերի
չափը(դրամ) Գիշերավարձի չափը (դրամ)
նվազագույն առավելագույն (պետական և
համայնքային բյուջեների միջոցներից
հատկացվող ծախսերի)
720 5000 10000
Օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի չափերը
NN ը/կ Երկրները Օրապահիկ ծախսերի չափը Գիշերավարձի ծախսերի չափը(մեկ օրվա համար)
ԱՄՆ դոլար Եվրո ԱՄՆ դոլար Եվրո
1. ԱԼԲԱՆԻԱ
Տիրանա 53 91
տարածք 55 55
2. ԱԼԺԻՐ
Ալժիր 91 115
տարածք 46 40
3. ԱՄՆ
Նյու Յորք, Վաշինգտոն 89 188
ԱՄՆ (տարածք) 76 125
4. ԱՆԳՈԼԱ
Լուանդա 114 172
տարածք 58 45
5. ԱՆԴՈՐՐԱ 57 81
6. ԱՆՏԻԳՈՒԱ ԵՎ ԲԱՐԲՈՒԴԱ
Անտիգուա 144 89
Բարբուդա 9 61
7. ԱՎՍՏՐԱԼԻԱ
Կանբերա 86 135
տարածք 76 93
8. ԱՎՍՏՐԻԱ 130 87
9. ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աբու Դաբի 97 119
տարածք 64 108
10. ԱՐԳԵՆՏԻՆԱ
Բուենոս Այրես 68 146
տարածք 45 37
11. ԱՖՂԱՆՍՏԱՆ
Քաբուլ 76 59
տարածք 20 32
12. ԲԱՆԳԼԱԴԵՇ
Դակա 25 46
տարածք 17 19
13. ԲԱՐԲԱԴՈՍ 149 127
14. ԲԱՀԱՄՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ 58 130
15. ԲԱՀՐԵՅՆ 104 149
16. ԲԵԼԳԻԱ 98 129
17. ԲԵԼԻԶ
Բելմոպան 60 135
տարածք 49 79
18. ԲԵՆԻՆ
Պորտո-Նովո 66 72
տարածք 31 48
19. ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ 37 112
20. ԲՈՒԹԱՆ
Թխիմփխու 38 63
տարածք 31 47
21. ԲՈԼԻՎԻԱ
Սուկրե 42 90
տարածք 13 25
22. ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ
Սարայեվո 77 69
տարածք 49 36
23. ԲՈՏՍՎԱՆԱ
Գաբորոնե 61 117
տարածք 42 64
24. ԲՐԱԶԻԼԻԱ
Բրազիլիա 49 81
տարածք 55 133
25. ԲՐՈՒՆԵՅ
Բանդար-Սերի-Բագավան 67 124
տարածք 91 176
26. ԲՈՒԼՂԱՐԻԱ
Սոֆիա 58 99
տարածք 29 57
27. ԲՈՒՐԿԻՆԱ ՖԱՍՈ
Ուագադուգու 91 91
տարածք 36 56
28. ԲՈՒՐՈՒՆԴԻ
Բուժումբուրա 90 134
տարածք 21 14
29. ԳԱԲՈՆ
Լիբրեվիլ 95 95
տարածք 58 47
30. ԳԱՄԲԻԱ
Բանժուլ 86 102
տարածք 13 17
31. ԳԱՅԱՆԱ
32. Ջորջթաուն 50 101
տարածք 16 27
32. ԳԱՆԱ
Ակրա 32 65
տարածք 23 40
33. ԳԵՐՄԱՆԻԱ
Բեռլին 85 133
տարածք 76 86
34. ԳՎԱՏԵՄԱԼԱ
Գվատեմալա 71 98
տարածք 42 57
35. ԳՎԻՆԵԱ
Կոնակրի 56 85
տարածք 14 16
36. ԳՎԻՆԵԱ-ԲԻՍԱՈՒ
Բիսաու 48 89
տարածք 30 30
37. ԳՐԵՆԱԴԱ 115 181
38. ԴԱՆԻԱ 115 173
39. ԴՈՄԻՆԻԿԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Սանտո-Դոմինգո 73 101
տարածք 18 15
40. ԵԳԻՊՏՈՍ
Կահիրե 68 101
տարածք 38 59
41. ԵԹՈՎՊԻԱ
Ադիս-Աբեբա 27 45
տարածք 12 18
42. ԵՄԵՆ
Սանա 43 50
տարածք 40 40
43. ԶԱՄԲԻԱ
Լուսակա 27 42
տարածք 22 22
44. ԶԻՄԲԱԲՎԵ
Խարարե 40 73
տարածք 61 61
45. ԷԿՎԱԴՈՐ
Կիտո 72 92
տարածք 50 35
46. ԷՐԻԹՐԵԱ
Ասմերա 42 61
տարածք 19 8
47. ԹԱԻԼԱՆԴ
Բանգկոկ 51 79
տարածք 19 28
48. ԹՈՒՆԻՍ
Թունիս 76 73
տարածք 52 46
49. ԹՈՒՐՔԻԱ
Անկարա 53 79
տարածք 60 108
50. ԻՆԴՈՆԵԶԻԱ
Ջակարտա 63 88
տարածք 43 44
51. ԻՌԼԱՆԴԻԱ 100 150
52. ԻՍԼԱՆԴԻԱ 103 192
53. ԻՍՊԱՆԻԱ
Մադրիդ 122 149
տարածք 75 85
54. ԻՍՐԱՅԵԼ
Երուսաղեմ 95 142
տարածք 52 55
55. ԻՏԱԼԻԱ
Հռոմ 98 140
տարածք 107 94
56. ԻՐԱՆ 46 120
57. ԻՐԱՔ
Բաղդադ 51 70
տարածք 51 46
58. ԼԱՈՍ
Վյենտյան 27 41
տարածք 16 11
59. ԼԵՀԱՍՏԱՆ
Վարշավա 110 120
տարածք 85 103
60. ԼԵՍՈՏՈ
Մասերու 58 117
տարածք 32 47
61. ԼԻԲԱՆԱՆ
Բեյրութ 56 95
տարածք 42 66
62. ԼԻԲԵՐԻԱ
Մոնրովիա 92 150
տարածք 33 25
63. ԼԻԲԻԱ
Տրիպոլի 72 118
տարածք 54 49
64. ԼԻԽՏԵՆՇՏԱՅՆ 54 45
65. ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ 79 104
66. ԿԱԲՈ-ՎԵՐԴԵԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Պրայա 107 98
տարածք 74 44
67. ԿԱՄԵՐՈՒՆ
Յաունդե 55 55
տարածք 35 40
68. ԿԱՄԲՈՋԱ
Պնոմպեն 42 60
տարածք 13 14
69. ԿԱՆԱԴԱ
Օտտավա 89 127
տարածք 67 115
70. ԿԱՏԱՐ 67 76
71. ԿԵՆՏՐՈՆԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Բանգի 56 92
տարածք 7 44
72. ԿԻՊՐՈՍ
Նիկոսիա 103 99
տարածք 64 109
73. ԿՈԼՈՒՄԲԻԱ
Բոգոտա 50 92
տարածք 28 42
74. ԿՈՄՈՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
Մորոնի 70 67
տարածք 44 33
75. ԿՈՅՄԱՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ 64 119
76. ԿՈՆԳՈ
Բրազավիլ 68 76
տարածք 42 49
77. ԿՈՆԳՈՅԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Կինշասա 109 158
տարածք 40 16
78. ԿՈՍՏԱ ՌԻԿԱ
Սան-Խոսե 57 90
տարածք 38 45
79. ԿՈՏ Դ` ԻՎՈՒԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Յամուսուկրո 81 52
տարածք 40 33
80. ԿՈՐԵԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Փխենյան 52 96
տարածք 51 60
81. ԿՈՒԲԱ
Հավանա 89 144
տարածք 58 68
82. ՀԱԻԹԻ
Պորտ-o-Պրենս 104 99
տարածք 28 67
83. ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱ
Մալաբո 88 111
տարածք 24 24
84. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ
Սեուլ 176 190
տարածք 119 97
85. ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Պրիտորիա 54 127
տարածք 52 76
86. ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱ
Բելգրադ 92 206
տարածք 37 48
87. ՀՆԴԿԱՍՏԱՆ
Դելի 32 97
տարածք 31 79
88. ՀՈՆԴՈՒՐԱՍ
Տեգուսիգալպա 50 96
տարածք 35 63
89. ՀՈՆԿՈՆԳ 134 272
90. ՀՈՐԴԱՆԱՆ
Աման 59 81
տարածք 57 66
91. ՀՈՒՆԱՍՏԱՆ
Աթենք 78 151
տարածք 61 87
92. ՀՈՒՆԳԱՐԻԱ 79 130
93. ՃԱՊՈՆԻԱ
Տոկիո 126 174
տարածք 85 93
94. ՄԱԴԱԳԱՍԿԱՐ
Անտանանարիվու 47 86
տարածք 16 17
95. ՄԱԼԱՎԻ
Լիլոնգվե 27 36
տարածք 25 31
96. ՄԱԼԱԶԻԱ
Կուալա-Լումպուր 55 76
տարածք 26 50
97. ՄԱԼԴԻՎՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Մալե 37 75
տարածք 29 194
98. ՄԱԼԹԱ 108 149
99. ՄԱԼԻ
Բամակո 99 74
տարածք 52 47
100. ՄԱԿԱՈ 75 64
101. ՄԱՎՐԻԿԻ
Պորտ-Լուի 99 143
տարածք 23 60
102. ՄԱՎՐԻՏԱՆԻԱ
Նուակշոտ 53 73
տարածք 34 37
103. ՄԱՐՈԿԿՈ
Ռաբատ 62 92
տարածք 58 43
104. ՄԱԿԵԴՈՆԻԱ
Սկոպյե 44 99
տարածք 28 56
105. ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ (Լոնդոն)
Լոնդոն 137 244
տարածք 123 229
106. ՄԵՔՍԻԿԱ
Մեխիկո 101 171
տարածք 38 42
107. ՄՅԱՆՄԱ
Յանգոն 63 46
տարածք 20 23
108. ՄՈԶԱՄԲԻԿ
Մապուտու 81 84
տարածք 34 42
109. ՄՈՆԱԿՈ 71 103
110. ՋԱՄԱՅԿԱ
Քինգստոն 116 120
տարածք 56 138
111. ՆԱՄԻԲԻԱ
Վինդհուկ 36 60
տարածք 35 50
112. ՆԵՊԱԼ
Կատմանդու 48 60
տարածք 8 7
113. ՆԻԳԵՐ
Նիամեյ 45 77
տարածք 22 32
114. ՆԻԳԵՐԻԱ
Աբուջա 72 99
տարածք 39 59
115. ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ 114 150
116. ՆԻԿԱՐԱԳՈՒԱ
Մանագուա 62 92
տարածք 32 44
117. ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ
Վելինգտոն 89 118
տարածք 94 94
118. ՆՈՐՎԵԳԻԱ 90 159
119. ՇՎԵԴԻԱ
Ստոկհոլմ 73 208
տարածք 57 163
120. ՇՎԵՅՑԱՐԻԱ 122 137
121. ՇՐԻ ԼԱՆԿԱ
Կոլոմբո 46 64
տարածք 28 53
122. ՉԱԴ
Նջամենա 105 134
տարածք 29 37
123. ՉԵԽԻԱ
Պրահա 43 227
տարածք 27 41
124. ՉԻԼԻ
Սանտյագո 69 96
տարածք 49 64
125. ՉԻՆԱՍՏԱՆ
Պեկին 57 64
տարածք 44 73
126. ՊԱԼԱՈՒ ԿՂԶԻ
Կորոր 46 98
տարածք 25 0
127. ՊԱԿԻՍՏԱՆ
Իսլամաբադ 56 167
տարածք 24 63
128. ՊԱՆԱՄԱ
Պանամա 77 94
տարածք 35 24
129. ՊԱՊՈՒԱ ՆՈՐ ԳՎԻՆԵԱ
Պորտ-Մորսբի 54 110
տարածք 12 21
130. ՊԱՐԱԳՎԱՅ
Ասունսյոն 35 81
տարածք 16 24
131. ՊԵՐՈՒ
Լիմա 81 132
տարածք 57 66
132. ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ 111 154
133. ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈ 65 101
134. ՋԻԲՐԱԼԹԱՐ 61 64
135. ՋԻԲՈՒԹԻ
Ջիբութի 63 71
տարածք 31 28
136. ՌՈՒԱՆԴԱ
Կիգալի 116 111
տարածք 39 23
137. ՌՈՒՄԻՆԻԱ
Բուխարեստ 59 160
տարածք 36 93
138. ՍԱԼՎԱԴՈՐ
Սան-Սալվադոր 54 97
տարածք 30 16
139. ՍԱՄՈԱ
Ապիա 28 95
տարածք 7 18
140. ՍԱՆ ՄԱՐԻՆՈ 59 96
141. ՍԱՆ ՏՈՄԵ ԵՎ ՊՐԻՆՍԻՊԻ
Սան Տոմե 55 59
տարածք 31 50
142. ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ
Էր-Ռիադ 90 110
տարածք 59 73
143. ՍԵՅՇԵԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ 77 219
144. ՍԵՆԵԳԱԼ
Դակար 83 105
տարածք 34 41
145. ՍԵՆԹ ԼՅՈՒՍԻԱ 79 114
146. ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ
Ֆրիթաուն 68 61
տարածք 29 31
147. ՍԻՆԳԱՊՈՒՐ 100 132
148. ՍԻՐԻԱ
Դամասկոս 77 94
տարածք 21 34
149. ՍՈՄԱԼԻ
Մոգադիշո 30 38
տարածք 20 25
150. ՍՈՂՈՄՈՆԻ ԿՂԶԻՆԵՐ
Խոնիարա 37 67
տարածք 2 15
151. ՍՎԱԶԻԼԵՆԴ
Մբաբանե 45 110
տարածք 40 79
152. ՍՈՒԴԱՆ
Խարտում 88 163
տարածք 32 27
153. ՍՈՒԼԹԱՆԱՏ ՕՄԱՆ
Մասկատ 70 131
տարածք 44 94
154. ՍԼՈՎԱԿԻԱ
Բրատիսլավա 78 128
տարածք 30 60
155. ՍԼՈՎԵՆԻԱ
Լյուբլյանա 51 105
տարածք 39 62
156. ՍՈՒՐԻՆԱՄ 47 100
157. ՎԱՆՈՒԱՏՈՒ
Պորտ-Վիլա 79 148
տարածք 40 42
158. ՎԵՆԵՍՈՒԵԼԱ
Կարակաս 81 132
տարածք 36 41
159. ՎԻԵՏՆԱՄ
Հանոյ 41 75
տարածք 22 38
160. ՏԱՅՎԱՆ 28 55
161. ՏԱՆԶԱՆԻԱ
Դար-էս-Սալամ 46 82
տարածք 17 39
162. ՏՈԳՈ
Լոմե 69 95
տարածք 28 17
163. ՏՈՆԳԱ
Նուկուալոֆա 40 40
տարածք 13 9
164. ՏՐԻՆԻԴԱԴ ԵՎ ՏՈԲԱԳՈ 117 168
165. ՈՒԳԱՆԴԱ
Կամպալա 53 107
տարածք 19 38
166. ՈՒՐՈՒԳՎԱՅ
Մոնտեվիդեո 41 70
տարածք 35 50
167. ՔԵՆԻԱ
Նայրոբի 74 126
տարածք 8 55
168. ՔՈՒՎԵՅԹ 110 223
169. ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
Մանիլա 58 81
տարածք 16 22
170. ՖԻՆԼԱՆԴԻԱ
Հելսինկի 60 154
տարածք 61 112
171. ՖԻՋԻ
Սուվա 51 62
տարածք 20 10
172. ՖՐԱՆՍԻԱ
Փարիզ 96 132
տարածք 109 97
173. ԽՈՐՎԱԹԻԱ
Զագրեբ 115 130 0
տարածք 79 101 0
174. ԼԱՏՎԻԱ
Ռիգա 81 95 0
տարածք 36 6 0
175. ԼԻՏՎԱ
Վիլնյուս 88 157 0
տարածք 69 127 0
176. ԷՍՏՈՆԻԱ
Տալին 79 104 0
տարածք 29 54 0
ԱՊՀ անդամ երկրներ 0 0 0
177. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ
Մոսկվա 85 144 0
Սանկտ-Պետերբուրգ 67 106 0
տարածք 32 50 0
178. ԱՊՀ ԱՆԴԱՄ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐ 0 0 0
ՄՈԼԴՈՎԱ
Քիշնև 74 97 0
տարածք 24 29 0
ՈՒԿՐԱԻՆԱ
Կիև 55 106 0
տարածք 36 50 0
ՎՐԱՍՏԱՆ
Թբիլիսի 60 80 0
տարածք 40 53 0
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Բաքու 79 135 0
տարածք 27 41 0
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Մինսկ 64 89 0
տարածք 29 38 0
ՂԱԶԱԽՍՏԱՆ
Աստանա 45 91 0
տարածք 28 39 0
ՂՐՂԶՍՏԱՆ
Բիշկեկ 58 58 0
տարածք 8 50 0
ՏԱՋԻԿՍՏԱՆ
Դուշանբե 44 108 0
տարածք 7 15 0
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ
Աշգաբադ 49 66 0
տարածք 29 33 0
ՈՒԶԲԵԿՍՏԱՆ
Տաշքենդ 55 69 0
տարածք 29 59 0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման
Գ ո ր ծ ու ղ մ ա ն վ կ ա յ ա կ ա ն
(օրինակելի ձև)
___________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը)
___________________________________
___________________________________
Գործուղվում է ________________________________________________
(գործուղման վայրը, կազմակերպությունը)
Հրաման N ______________________________ ____ ______________ 200 թ.
Գործուղման նպատակը ___________________________________________
Գործուղման ժամկետը ___________ օր մինչև ____ ___________________ 200 թ.
մեկնել է ______________________ ժամանել է _______________________
____ ______________ 200 թ. ____ ______________ 200 թ.
Կ.Տ.
Կ.Տ.
____________________ ____________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)
մեկնել է ______________________ ժամանել է ________________________
____ ______________ 200 թ. ____ ______________ 200 թ.
Կ.Տ.
Կ.Տ.
____________________ ____________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)
(Ձևը փոփ. 24.08.06 N 1422-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան