Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՀՀ-ՈՒՄ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-03-18-ից մինչև 2009-06-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2009-06-09Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2008 թվականի N 537-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 15-ի ՆԿ-53-Ա կարգադրության 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության միգրացիայի համակարգի և Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնացման քարտերի համակարգի ներդրման հայեցակարգով նախատեսված միջոցառումների ծրագրից բխող գործողությունների իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. հունիսի 3

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

ապրիլի 25-ի N 537-Ա որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

NN ը/կ Միջոցառման անվանումը Միջոցառման հիմնական բովանդակությունը Պատասխանատու մարմինը Իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու կամ միջոցառումն ավարտելու ժամկետը Ֆինանսական աղբյուրը

1 2 3 4 5 6

1. (կետն ուժը կորցրել է 12.03.09 N 251-Ա)

2. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը օրենքի 14-րդ հոդվածը լրացնել պետական տուրքի գանձման նոր օբյեկտներով` սովորական ժամկետներում նույնացման քարտի տրամադրում, կրճատ ժամկետով նույնացման քարտի տրամադրում, կրճատ ժամկետում անձնագրի տրամադրում, հանել 4-րդ և 7-րդ կետերը, փոփոխել 1-ին և 8-րդ կետերի «գ» և «ը» ենթակետերով անձնագիրը տալու, փոխարինելու համար նախատեսված տուրքերի դրույքաչափերը ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն 2009 թ. մարտի 1 Ֆինանսավորում չի պահանջվում:

3. (կետն ուժը կորցրել է 12.03.09 N 251-Ա)

4. (կետն ուժը կորցրել է 12.03.09 N 251-Ա)

5. (կետն ուժը կորցրել է 12.03.09 N 251-Ա)

6. (կետն ուժը կորցրել է 12.03.09 N 251-Ա)

7. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը միգրացիայի բնագավառում ոստիկանության իրավասության ամրագրում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն 2009 թ. մարտի 1 Ֆինանսավորում չի պահանջվում:

8. (կետն ուժը կորցրել է 12.03.09 N 251-Ա)

9. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիության և միգրացիայի դեպարտամենտ հիմնադրելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը դեպարտամենտի խնդիրների ամրագրում, կառուցվածքի, կառավարման հետ կապված հարաբերությունների ամրագրում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն 2009 թ. մարտի 1 Ֆինանսավորում չի պահանջվում:

10. «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը Հայաստանի Հանրապետություն մուտք գործող և Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող անձանց անձնագրերի ստուգման գործառույթը սահմանապահ զորքերի իրավասությունից ՀՀ ոստիկանության քաղաքացիության և միգրացիայի դեպարտամենտի իրավասությանը փոխանցելը ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն 2009 թ. մարտի 1 Ֆինանսավորում չի պահանջվում:

11. (կետն ուժը կորցրել է 12.03.09 N 251-Ա)

12. (կետն ուժը կորցրել է 12.03.09 N 251-Ա)

13. Անհատական տվյալների անձեռնմխելիությունը երաշխավորող տեղեկատվական պաշտպանության միջոցների մշակման կազմակերպում ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն 2009 թ. մարտի 1 Ֆինանսավորում չի պահանջվում:

14. ԻԿԱՕ-ի հետ բանակցությունների վարում` էլեկտրոնային անձնագրերի ներդրման կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն 2009 թ. մարտի 1 Ֆինանսավորում չի պահանջվում:

(Հավելվածը փոփ. 12.03.09 N 251-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։