Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ս. ԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ Պ. ԳՅՈԶԱԼՅԱՆԻՆ ՏՈԿԻՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2009 թվականի N 310-Ա

Ս. ԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ Պ. ԳՅՈԶԱԼՅԱՆԻՆ ՏՈԿԻՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև կնքված «Երևան քաղաքում հրշեջ սարքավորումների բարելավում» ծրագրի դրամաշնորհային համաձայնագրով նախատեսված Տոկիոյում կայանալիք հրշեջ ավտոմեքենաների ձեռքբերման մրցույթին մասնակցելու նպատակով 2009 թվականի ապրիլի 18-29-ը Տոկիո (Ճապոնիա) գործուղել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ Ս. Ազարյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Պ. Գյոզալյանին:

2. Ս. Ազարյանի և Պ. Գյոզալյանի՝ Տոկիո գործուղման հետ կապված օրապահիկի ծախuերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ս. Ազարյանի և Պ. Գյոզալյանի՝ Տոկիո գործուղման հետ կապված մնացած ծախսերը հոգում է ճապոնական կողմը:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ Ս. Ազարյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Տոկիո գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. ապրիլի 18

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։