Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 ապրիլի 2009 թվականի N 287-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` Շիրակի մարզպետարանի հաշվեկշռում գտնվող Մեղրաշատի, Ողջիի և Հայկավանի գյուղական համայնքներում տեղակայված հակակարկտային 6 կայանքի աշխատունակությունն ուսումնասիրելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին`

1) 2009 թվականի կարկտային սեզոնի ընթացքում ուսումնասիրել Շիրակի մարզպետարանի հաշվեկշռում գտնվող հակակարկտային 6 կայանքի աշխատանքի սկզբունքը, մեթոդն ու տեխնոլոգիան, տեխնիկական վիճակը, դրանց հետագա շահագործման համար անհրաժեշտ գործառույթները.

2) ուսումնասիրության արդյունքների հիման վրա մինչև 2009 թվականի հուլիսի 15-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. ապրիլի 8

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

ապրիլի 8-ի N 287-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Վ. Գաբրիելյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր (hանձնաժողովի նախագահ)

Ս. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Ա. Սարգսյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության տարածքային զարգացման ծրագրերի բաժնի պետ

Հ. Սարոյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի օդերևութաբանության և մթնոլորտի աղտոտվածության մոնիթորինգի բաժնի պետ

Ռ. Տերտերյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի գլխավոր խորհրդական

Ա. Սաղաթելյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն

Է. Սիմոնյան - ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության կապիտալ շինարարության բաժնի պետ (պատվիրատուի ներկայացուցիչ)

Տ. Անանիկյան - ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության 1-ին կարգի մասնագետ

Վ. Ներսիսյան - «Բարվա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (կապալառուի ներկայացուցիչ)

Ռ. Հովսեփյան - «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

Ա. Սարգսյան - «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրեն

Ս. Հովսեփյան - «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ

Ա.Կարապետյան - «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության Արագածոտնի հակակարկտային կենտրոնի պետ

Խ. Գալստյան - «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության Լոռու ռադիոլոկացիոն դիտարկումների կենտրոնի պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։