ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2009 թվականի N 282-Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 7195936.44 դրամ արժողությամբ գույքով (Պուշկինի 51/2) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը պայմանագրային հիմունքով վարձակալության հանձնված 10157443.42 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող Գետամեջի պոմպակայանի հին շենքը հետ վերցնել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունից` կատարելով համապատասխան փոփոխություն վարձակալության պայմանագրում:
3. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերը մարելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը:
5. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված գույքը` համաձայն հավելվածի, ներդնել «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման միջոցով:
6. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով.
2) սույն որոշման 5-րդ կետում նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվում են «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. մարտի 25
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
մարտի 19-ի N 282-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԵՎ «ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԱՔՍ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(դրամ)
NN
ը/կ Անվանումը Սկզբնական արժեքը Մաշվածությունը Մնացորդային արժեքը
(2008թ.հոկտեմբերի 21-ի դրությամբ)
1. Պուշկինի 51/2 շենքի ծառայողական տարածք 8952000.0 1756063.56 7195936.44
2. Գետամեջի պոմպակայանի հին շենք 11537161.50 1379718.08 10157443.42
3. Վարդանանց 13 ա հասցեում գտնվող վարչական շենքին հարակից ավտոտնակներ 0.0
Ընդամենը 20489161.5 3135781.64 17353379.86
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան