ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2009 թվականի N 304-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` «Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում միգրացիայի կառավարման ոլորտում կարողությունների զարգացում, գնահատում» ծրագրի շրջանակներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և փորձագետների կողմից արված առաջարկություններն ու դիտողությունները քննարկելու և միգրացիոն համակարգի կառավարման բարեփոխումների վերաբերյալ նոր առաջարկություններ մշակելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքներին իրենց մասնակցության վերաբերյալ համաձայնություն են տվել ԵԱՀԿ-ի երևանյան, ՄԱԿ-ի ՓԳՀ-ի և Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակները:
3. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` միգրացիոն համակարգի կառավարման բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. ապրիլի 16
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
ապրիլի 16-ի N 304-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ(միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)
Ձ. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ
Թ. Ավետիսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ
Ա. Եղիազարյան - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադար-
ձության և հետազոտությունների վարչության պետ
Ա. Հովհաննիսյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության պետ
Ե. Մկրտչյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ
Մ. Արաբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության բաժնի պետ
Կ. Ստեփանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ
Ն. Ճնգրյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (համաձայնությամբ)
Ա. Գրիգորյան - ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատակազմի աշխատող (համաձայնությամբ)
Գ. Եգանյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն
գործակալության պետ (միջգերատեսչական աշխատանքային խմբի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան