ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2009 թվականի N 284-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՈՐՊԵՍ ԿԱՄԱՎՈՐ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄ «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Համահայկական երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ընդունել Համահայկական երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը նվիրած Երևան քաղաքի Աբովյան 50/5 հասցեում գտնվող 1118 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքն ու 0.0476 հեկտար հողատարածքը, ինչպես նաև շենքում առկա գույքը (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Համահայկական երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագիր՝ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին.
2) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում գույքը Հայաստանի Հանրապետության անունից որպես կամավոր գույքային ներդրում սեփականության իրավունքով հանձնել «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամին` գույքի հանձնման-ընդունման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. մարտի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
մարտի 19-ի N 284-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Չափման միավորը Քանակը Հաշվեկշռային արժեքը (դրամ)
1 2 3 4 5
1. Համակարգիչ ASUS Brand Terminator հատ 2 0
2. Գրապահարան հատ 1 0
3. Սեղան հատ 1 0
4. Գրասեղան հատ 1 0
5. Սեղան հատ 2 0
6. Գրապահարան հատ 2 0
7. Փափուկ կահույք լրակազմ 1 0
8. Գրասենյակային կահույք լրակազմ 1 0
9. Պատվանդան հատ 1 0
10. Գրասեղանի համալիր հատ 1 0
11. Պահարան հատ 1 0
12. Խորհրդակցական սեղան հատ 1 0
13. Պահարան հատ 1 0
14. Հեռուստացույց հատ 2 483750
15. Համակարգիչ
PIV6303.0 GHZ/2Mb/800MHz, RAM512MB հատ 2 0
16. Benq Monitor LCD 72 E հատ 2 0
17. Վարագույր և քիվեր լրակազմ 4 0
18. ԱՀԿ հատ 1 15.500
19. ԱՀԿ-ի քարտ հատ 1 5.683
20. Հիշող սարք DVR 16 հատ 1 38.750
21. Կամերա հատ 3 7.750
22. Պլատա հատ 1 2.583
23. Հեռախոս հատ 2 4.650
24. Կամերա հատ 13 26.867
25. Սնուցող սարք հատ 4 2.333
26. Արբանյակային ալեհավաք LNB Kս Twin, oսt 117 db հատ 1 10.042
27. Թվային ընդունիչ open box X-800 հատ 1 3.750
28. UPS EPro 600 VA հատ 1 3.750
29. HDD 160 GB հատ 2 10.313
30. Սեղան` խորհրդակցական (180x80x74) հատ 18 561.330
31. Կցորդ սեղան (80x80x74) հատ 4 72.000
32. Ամբիոն 1 հատ հատ 1 28.530
33. LCD/Plazma Sսpport Vogel's VFW 165 հատ 2 59.400
34. Աթոռ հատ 120 1.540.000
35. Ուժեղացուցիչ MAX MA 7000 հատ 1 72.319
36. Միկրոֆոն MAX MA 7300 Cհairman հատ 1 27.154
37. Միկրոֆոն MAX MA 7400 Deligate հատ 30 787.277
38. Մոդեմ Wireiess Access D-Link DWL-G700 AP հատ 1 8.507
39. Գրապահարան հատ 1 71.250
40. Սեղան հատ 1 42.750
41. Դիմադիր հատ 1 9.500
42. Բազմոց հատ 5 826.500
43. Սեղան հատ 21 812.000
42. Փոքր բազկաթոռ հատ 50 845.833
43. Բեմահարթակ հատ 2 773.333
44. Հանդերձարան (հավաքովի) հատ 1 773.333
45. Շենք (Աբովյան 50/5) հատ 1 269.672.719
46. Հողամաս (Աբովյան 50/5) քառ.մետր 476 12.066.600
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան