Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ 1-ԻՆ ԵՆԹԱԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Պաշտոնական պարզաբանումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

10 ապրիլի 2009 թ.

ք. Երևան N 18

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ 1-ԻՆ ԵՆԹԱԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի դրույթների տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն

Պարզաբանում է.

Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև դրանց աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս, իսկ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի իմաստով նաև հանրային ծառայողներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս, բացառությամբ սահմանադրական դատարանի անդամների, դատավորների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, դատախազության մարմինների աշխատակիցների (ծառայողների), զինծառայողների և ընտրական հանձնաժողովի անդամների, որոնց Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն` ընդհանրապես արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել կամ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝ Գ. Ազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։