Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՄՈՒԼՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 ապրիլի 1992 թվականի N 219

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՄՈՒԼՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մամուլում պետական գաղտնիքների պահպանման գլխավոր վարչությունը վերակազմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` համատեղ քննության առնել և Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնել արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդում համապատասխան փոփոխություն կատարելու մասին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մամուլում պետական գաղտնիքների պահպանման գլխավոր վարչության գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հաշվեկշռին, իսկ զբաղեցրած տարածքը` նախարարության տնօրինությանը:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։