Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2009 թվականի N 441-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման հավելվածի «4.3.13. Արտակարգ իրավիճակների կանխարգելում» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 1.3-րդ ենթակետից հանել «Տարաբնույթ տարերային աղետների կանխատեսման և կանխարգելման ժամանակակից գործուն համակարգի ձևավորում» բառերը.

2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.9-րդ ենթակետով.

« 1.9. Հայաստանի Հանրապետու-

թյունում տարե-րային աղետների կանխատեսման և կանխարգելման համակարգի ձևավորում Մշակ-

ված

հայեցա-

կարգ Ընդուն-ված հայեցա-կարգ Տարերային

աղետների կանխատես-ման և կան-խարգելման գործուն մեխանիզմներ Հաստատ-ված իրա-վական

ակտեր Ձևավոր-ված համա-կարգ Հայաստանի Հանրապե-տության արտակարգ իրավիճակ-ների նա-խարարու-թյուն

».

3) 3.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 3.1. Աղետների կամ պատերազմական

իրավիճակի արդյունքում վնասված և ոչնչացված ենթակառուցվածքների առաջնային վերականգնողական հանրային աշխատանքների իրականացման և

տուժած բնակավայրերի բնակիչներին այդ աշխատանքներում ներգրավելու համա-կարգի ձևավորում Մշակ-ված

հայեցա-կարգ Ընդուն-ված

հայեցա-կարգ Հաս-տատ-ված իրավա-կան

ակտեր Տուժած բնա-կավայրերի բնակիչներին վերականգնո-ղական աշխատանք-ներում պաշտոնապես ներգրավելու նպատակով ներդրված մեխանիզմներ Ձևավորված ֆինանսական ֆոնդեր՝ այդ աշխատանք-ների դիմաց վարձատրու-թյան համար Հայաստանի Հանրապե-տության արտակարգ իրավիճակ-ների նախարա-րություն

».

4) ուժը կորցրած ճանաչել 3.2-րդ ենթակետը.

5) 3.4-րդ ենթակետի`

ա. 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.4. Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի համակարգի զարգացում և բարեփոխում»,

բ. 3-րդ սյունակում «ծրագիր» բառը փոխարինել «հայեցակարգ» բառով.

գ. 4-րդ սյունակում «հաստատված ծրագիր» բառերը փոխարինել «ընդունված հայեցակարգ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. ապրիլի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։