Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-05-14-ից մինչև 2014-05-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2014-05-08Բացել ARLIS-ում
Ակտի պատկեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2008 թվականի N 1207-Ն

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Կայուն զարգացման ծրագիրը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության նախարարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին` մինչև 2008 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ Կայուն զարգացման ծրագրի` իրենց իրավասություններին վերաբերող` 2009-2012 թվականների քաղաքականությունների իրականացումն ապահովող միջոցառումների վերաբերյալ։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) մինչև 2008 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության նախարարություններ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմիններ ներկայացնել Կայուն զարգացման ծրագրի` 2009-2012 թվականների քաղաքականությունների իրականացումն ապահովող միջոցառումները ներկայացնելու օրինակելի ձևը.

2) մինչև 2009 թվականի հունվարի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Կայուն զարգացման ծրագրի իրականացումն ապահովող` 2009-2012 թվականների միջոցառումների նախագիծը.

3) մինչև 2008 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Կայուն զարգացման ծրագրի մոնիթորինգի ցուցանիշների համակարգը և Կայուն զարգացման ծրագրի մոնիթորինգի համակարգի զարգացման միջոցառումների ծրագիրը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. հոկտեմբերի 30

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշման

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(հավելվածը փոփ. 23.04.09 N 437-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։