Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-05-25-ից մինչև 2010-07-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2010-07-11Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 սեպտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10208288

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

29 սեպտեմբերի 2008 թ.

ք. Երևան N 145-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի համաձայն

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Սահմանել, որ 2008 թվականի հոկտեմբերի 15-ից հետո մահացած անձանց ժառանգներին Երևան քաղաքում ժառանգության իրավունքի վկայագրերը տրվում են ժառանգության բացման վայրի նոտարական տարածքի նոտարների կողմից:

(1-ին կետը խմբ. 18.04.09 N 64-Ն)

2. Ժառանգության ընդունման համար անձը պարտավոր է գրավոր դիմել ժառանգության բացման վայրի նոտարին։

3. Միևնույն նոտարական տարածքում աշխատող նոտարներից նույն ժառանգատուի գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալիս է այն նոտարը, որին առաջինն է տրվել ժառանգություն ընդունելու մասին դիմումը։

Անկախ տվյալ նոտարական տարածքում աշխատող նոտարների քանակից, միևնույն նոտարական տարածքում կարող է վարվել միայն ժառանգական գործերի հաշվառման և գրանցման մեկ ընդհանուր մատյան։

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հոկտեմբերի 15-ից։

Գ. Դանիելյան

Հավելված

Հաստատված է

ՀՀ արդարադատության նախարարի

2008 թ. սեպտեմբերի 29-ի թիվ

145-Ն հրամանով

(Հավելվածն ուժը կորցրել է 18.04.09 N 64-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։