Հոդված 12. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 12. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը վճարվում է դրանցով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս: Եթե այդ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետությունում գտնվում են մեկ ամսից ավելի, ապա դրանցով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու յուրաքանչյուր լրացուցիչ 30 օրվա (կամ ավելի պակաս ժամկետի) համար կատարվում է նոր վճարում` սույն օրենքի 5 հոդվածով սահմանված դրույքաչափերով:
2. Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարը վճարվում է մինչև երթուղի դուրս գալը:
3. Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ` մինչև այդ եռամսյակի առաջին ամսվա 20-ը: