Հոդված 6. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԾԱՆՐԱՔԱՇ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 6. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԾԱՆՐԱՔԱՇ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1. Սույն օրենքի իմաստով ծանրաքաշ են համարվում այն տրանսպորտային միջոցները, որոնց հետևյալ ցուցանիշներից առնվազն մեկը գերազանցում է`
ընդհանուր զանգվածը` 36 տոննան.
մեկ սռնիով կամրջակի բեռնվածքը` 10 տոննան.
երկու սռնիով կամրջակի բեռնվածքը` 18 տոննան.
երեք սռնիով կամրջակի բեռնվածքը` 22 տոննան:
Երկու կամ երեք սռնիով կամրջակներ են համարվում այն կամրջակները, որոնց հարևան սռնիների հեռավորությունը միմյանցից չի գերազանցում 2,5 մետրը:
2. Ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը գանձվում է տրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածի և սռնիի (կամրջակի) վրա ընկնող բեռնվածքների համար սույն հոդվածում սահմանված դրույքաչափերի գումարի և ավտոմոբիլային ճանապարհներով տեղափոխման հեռավորության արտադրյալի չափով:
3. 36 և ավելի տոննա ընդհանուր զանգվածով (կշռով) տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
տրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածը դրույքաչափը
36-ից մինչև 40 տոննա 110 դրամ
40-ից մինչև 45 տոննա 130 դրամ
45-ից մինչև 50 տոննա 155 դրամ
50-ից մինչև 55 տոննա 175 դրամ
55-ից մինչև 60 տոննա 220 դրամ
60-ից մինչև 65 տոննա 265 դրամ
65-ից մինչև 70 տոննա 310 դրամ
70-ից մինչև 75 տոննա 375 դրամ
75-ից մինչև 80 տոննա 440 դրամ
80-ից մինչև 85 տոննա 550 դրամ
85-ից մինչև 90 տոննա 770 դրամ
90-ից մինչև 95 տոննա 1100 դրամ
95-ից մինչև 100 տոննա 1540 դրամ
100 և ավելի տոննա 1540 դրամին գումարած 100 տոննան գերազանցող յուրաքանչյուր տոննայի
համար` 88 դրամ:
4. Մեկ սռնիով կամրջակի վրա 10 տոննայից ավելի բեռնվածքով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
մեկ սռնիով կամրջակի բեռնվածքը դրույքաչափը
10-ից մինչև 10,5 տոննա 45 դրամ
10,5-ից մինչև 11 տոննա 110 դրամ
11-ից մինչև 11,5 տոննա 175 դրամ
11,5-ից մինչև 12 տոննա 265 դրամ
12-ից մինչև 12,5 տոննա 375 դրամ
12,5-ից մինչև 13 տոննա 530 դրամ
13-ից մինչև 13,5 տոննա 770 դրամ
13,5-ից մինչև 14 տոննա 1100 դրամ
14-ից մինչև 14,5 տոննա 1430 դրամ
14,5-ից մինչև 15 տոննա 1760 դրամ
15-ից մինչև 15,5 տոննա 2100 դրամ
15,5-ից մինչև 16 տոննա 2400 դրամ
16 և ավելի տոննա 2400 դրամին գումարած 16 տոննան գերազանցող յուրաքանչյուր կես տոննայի
համար` 45 դրամ:
5. Երկու սռնիով կամրջակի վրա 18 տոննայից ավելի բեռնվածքով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
երկու սռնիով կամրջակի բեռնվածքը դրույքաչափը
18-ից մինչև 19 տոննա 265 դրամ
19-ից մինչև 20 տոննա 380 դրամ
20-ից մինչև 21 տոննա 430 դրամ
21-ից մինչև 22 տոննա 700 դրամ
22-ից մինչև 23 տոննա 925 դրամ
23-ից մինչև 24 տոննա 1190 դրամ
24-ից մինչև 25 տոննա 1540 դրամ
25-ից մինչև 26 տոննա 1950 դրամ
26 և ավելի տոննա 1950 դրամին գումարած 26 տոննան գերազանցող յուրաքանչյուր տոննայի
համար` 55 դրամ:
6. Երեք սռնիով կամրջակի վրա 22 տոննայից ավելի բեռնվածքով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
երեք սռնիով կամրջակի բեռնվածքը դրույքաչափը
22-ից մինչև 22,5 տոննա 90 դրամ
22,5-ից մինչև 23 տոննա 110 դրամ
23-ից մինչև 24 տոննա 175 դրամ
24-ից մինչև 25 տոննա 265 դրամ
25-ից մինչև 26 տոննա 395 դրամ
26-ից մինչև 27 տոննա 550 դրամ
27-ից մինչև 28 տոննա 705 դրամ
28-ից մինչև 29 տոննա 880 դրամ
29-ից մինչև 30 տոննա 1080 դրամ
30-ից մինչև 31 տոննա 1300 դրամ
31-ից մինչև 32 տոննա 1540 դրամ
32-ից մինչև 33 տոննա 1805 դրամ
33-ից մինչև 34 տոննա 2135 դրամ
34-ից մինչև 35 տոննա 2650 դրամ
35 և ավելի տոննա 2650 դրամին գումարած 35 տոննան գերազանցող յուրաքանչյուր տոննայի համար` 55 դրամ: