Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 497-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 մայիսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11609198

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

18 մայիսի 2009 թ.

ք. Երևան N 218-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 497-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «2009 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 497-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.

հրամանի հավելվածը 16-րդ կետից հետո լրացնել «16.1» և «16.2» կետերով.

16.1 Եվրոպայի խորհրդի 60-ամյակը 1 նամականիշ III եռամսյակ 280 30 000

16.2 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 50-ամյակը 1 նամականիշ III եռամսյակ 70 30 000

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Եվրոպայի խորհրդի 60-ամյակին նվիրված «60 YEARS ANS. COUNCIL OF EUROPE. CONSEIL DE L’ EUROPE. 2009. Եվրախորհրդի 60-ամյակ» նամականիշը, համաձայն N 1 հավելվածի:

2) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 50-ամյակին նվիրված «EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS. COUR EUROPEENNE DES DROITS DE L’ HOMME. 1959●50●2009. Մարդու իրավունքների եվրոպական դատարան» նամականիշը` համաձայն N 2 հավելվածի:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար` Գ. Սարգսյան

Հաստատված է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2009 թ. մայիսի 18-ի

թիվ 218-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար Վ. Մարության

Հաստատված է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2009 թ. մայիսի 18-ի

թիվ 218-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար Վ. Մարության

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։