Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 22 ԱՊՐԻԼԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ N 177-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

22 ապրիլի 2009 թ.

ք. Երևան N 177-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՅՈՒՊԻՏԵՐ ՖՈՏՈ ԷՔՍՊՐԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԿՈՒ N 00238 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2009 թվականի ապրիլի 20-ի N 8/4 եզրակացությունը.

Ուժը կորցրած ճանաչել

«ՅՈՒՊԻՏԵՐ ՖՈՏՈ ԷՔՍՊՐԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված «Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման» գործունեության ՏԿՈՒ N 00238 լիցենզիան և N 00001, N 00002 ու N 00003 լիցենզիայի ներդիրները:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։