Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 4 ՄԱՅԻՍԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ N 389-Ա/Ք ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

4 մայիսի 2009 թ. N 389-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

Հայաստանում «Գերմանական համալսարան» փակ բաժնետիրական ընկերությանը բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով, մագիստրոսի որակավորման աստիճանով` 030200-«Քաղաքագիտություն» մասնագիտության գծով գործունեության լիցենզիա տալու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը`

Հրամայում եմ`

1. Հայաստանում «Գերմանական համալսարան» փակ բաժնետիրական ընկերությանը տալ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով, մագիստրոսի որակավորման աստիճանով, առկա ուսուցմամբ, 2 տարի տևողությամբ, ընդունելության սահմանային 25 տեղով՝ 030200-«Քաղաքագիտություն» մասնագիտության գծով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:

Նախարար` Ս. Սեյրանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։