Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ՔԱՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1992-09-01-ից մինչև 1998-02-10։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-02-10Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 սեպտեմբերի 1992 թվականի N 458

քաղ. Երևան

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ՔԱՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գանձարան հանձնվող և բնակչությունից գնվող թանկարժեք մետաղների և քարերի, դրանց հումքի, վերամշակման հանձնվող թանկարժեք մետաղներ պարունակող ջարդոնի ու թափոնի, ինչպես նաև հանրապետության տնտեսությանը բաց թողնվող թանկարժեք մետաղների և քարերի հանձնման ու բացթողման գները սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով:

2. Պետական գանձարան հանձնված թանկարժեք մետաղների և քարերի արտահանումից ստացված վալյուտայի մինչև 25 տոկոսը կարող է վաճառվել թանկարժեք մետաղներ ու քարեր հանձնող ձեռնարկություններին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաշվարկվող հատուկ կուրսով:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Խ. Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։