Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 8 ՄԱՅԻՍԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ N 09-110-Լ ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

8 մայիսի 2009 թ.

ք. Երևան N 09-110-Լ

Հ Ր Ա Մ Ա Ն

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 08.05.2009 թ. կայացած նիստի).

Հրամայում եմ`

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Ռաֆ-Արար» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0751 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

2. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝ «ԳԵՎՈՐԳ, ԳԱԳԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆՆԵՐ» ՍՊ ընկերությանը, «ԱՐ-ԳՈ ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերությանը և անհատ ձեռնարկատեր Կորյուն Խաչատրյանին տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։

3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։

Կոմիտեի նախագահ` Ե. Զախարյան

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

/08.05.2009 թ. հր. N 08-110-Լ/

Հ/ Հ Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը /ՀՎՀՀ/ Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Գործողության ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի

վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկություններ

1 «Ռաֆ-Արար» ՍՊԸ ք. Սևան, Նալբանդյան

36/4, հեռ. 0261-24-044,

1-218-162 ԱԳN0751 29.02.08թ. 08616026 747 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է

դիմումի համաձայն

2 «Գևորգ, Գագիկ

Մանուկյաններ»

ՍՊԸ ք. Գյումրի,

Տ. Մեծի 8ա, բն. 29, հեռ. 0312 39-977 ԱԳN0833 08.05.09թ. 05535869 828 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում

3 «Ար-Գո Ռիելթի» ՍՊԸ ք. Երևան, Ա. Խաչատրյան

23, բն. 40, հեռ. 267-585 ԱԳN0834 08.05.09թ. 00099652 829 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում

4 Կորյուն Խաչատրյան /ԱՁ/ ք. Երևան,

Անդրանիկի 104/2, հեռ.

739-698 ԱԳN0835 08.05.09թ. 32514472 830 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։