ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2009 թվականի N 436-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Համաշխարհային բանկի 2008-2011 թվականների Երկրի գործընկերության ռազմավարության ներքո զարգացման քաղաքականությունների գործողությունների վարկային փաթեթի շուրջ Համաշխարհային բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել հետևյալ անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. մայիսի 26
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թվականի
մայիսի 26-ի N 436-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)
Մ. Թումասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Ալավերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Մ. Փաշայան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ
Կ. Բեգլարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ
Ա. Բաղդասարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական քաղաքականության և ռազմավարության մշակման վարչության պետ
Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական
Ս. Սաիյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետ
Ռ. Ստեփանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ
Ա. Կարապետյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահության էկոնոմիկայի և հաշվապահական հաշվառման վարչության պետ
Վ. Ծպնեցյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսության և գյուղի սոցիալական զարգացման ծրագրավորման վարչության պետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան