Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2009 թվականի N 435-Ա

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ 2009 թվականի հունիսի 9-10-ը կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի նիստը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ նախապատրաստել այցի ծրագիրը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը` 3498000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ներկայացրած հաշվետվության:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. մայիսի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։