Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-06-11-ից մինչև 2011-11-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-11-25Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605297

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

19 հուլիսի 2005 թ.

ք. Երևան N 29-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ընտրելու իրավունք ունեցող եվ հաշվառում չունեցող ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 06.02.07 N 32-Ն)

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով և 41-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգը (Հավելված 1):

(1-ին կետը փոփ. 06.02.07 N 32-Ն)

2. Հաստատել ընտրողների ցուցակում ընդգրկվելու հայտի ձևը (Հավելված 2):

(2-րդ կետը խմբ. 06.02.07 N 32-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 28-ի «Ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 10/1-Ն, «Ընտրողների ցուցակներում ընդգրկվելու համար քաղաքացիների կողմից համայնքի ղեկավարին ներկայացվող հայտի ձևը հաստատելու մասին» N 10/6-Ն որոշումները:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ` Գ. Ազարյան

Հավելված 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2005 թ. հուլիսի 19-ի

թիվ 29-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ընտրելու իրավունք ունեցող եվ հաշվառում չունեցող քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու

(վերնագիրը փոփ. 06.02.07 N 32-Ն)

1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը կազմվում է ըստ ընտրողների հաշվառման վայրի հասցեների:

(1-ին կետը փոփ. 06.02.07 N 32-Ն)

2. Համայնքի ընտրողների ցուցակներում ընդգրկվում են նաև այն քաղաքացիները, որոնց անձնագրերում առկա է նշում այդ համայնքում փաստացի բնակության վայրի մասին:

3. Այն քաղաքացիները, ովքեր ունեն ըստ բնակության վայրի ժամանակավոր հաշվառում, ընտրողների ցուցակներում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:

4. Ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են միայն համապետական ընտրությունների ժամանակ, սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ ներկայացնելու դեպքում:

(4-րդ կետը փոփ. 06.02.07 N 32-Ն, լրաց. 11.05.09 N 37-Ն)

5. Քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտը ներկայացնում են իրենց համայնքի ղեկավարին` քվեարկության օրվանից մինչև 21 օր առաջ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` լիազոր մարմին) կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մինչև 15 օր առաջ:

Հայտին կից ներկայացվում է տեղեկանք բնակության վայրի մասին: Բազմաբնակարան բնակելի շենքում բնակվելու դեպքում բնակության վայրի մասին տեղեկանքը տրվում է համատիրությունից կամ բնակշահագործման գրասենյակից, սեփականության իրավունքով անհատ քաղաքացիներին պատկանող սեփական տներում բնակվելու դեպքում` թաղային լիազորից, իսկ այլ դեպքերում՝ բնակության վայրի մասին տեղեկանք տալու լիազորություն ունեցող մարմնի կամ անձի կողմից:

(5-րդ կետը խմբ. 06.02.07 N 32-Ն, փոփ. 14.03.07 N 46-Ն)

5.1. Համայնքի ղեկավարը հայտը uտանալուց հետո` 2 oրվա ընթացքում, հայտը և դրան կից փաստաթղթերը ներկայացնում է լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:

Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը հայտը uտանալուց հետո` մեկ oրվա ընթացքում, uահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում հաշվառում չունեցող քաղաքացուն ընդգրկում է նրա բնակության վայրի ընտրողների ցուցակում` այդ մաuին գրավոր տեղեկացնելով քաղաքացուն:

(5.1 կետը լրաց. 06.02.07 N 32-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 06.02.07 N 32-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 06.02.07 N 32-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 06.02.07 N 32-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 06.02.07 N 32-Ն)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 06.02.07 N 32-Ն, փոփ. 14.03.07 N 46-Ն, լրաց. 11.05.09 N 37-Ն)

Հավելված 2

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2005 թ. հուլիսի 19-ի

թիվ 29-Ն որոշման

__________________________________________

(նշվում է համայնքի կամ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)

__________________________________________

Հ Ա Յ Տ

Ընտրողների ցուցակում ընդգրկվելու

Ես՝ _____________________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ)

________________________________________________________________

Անձնագիր _______________________________________________________

(սերիա, համար, ում կողմից է տրված)

____ ______________________ ___ թվականից առանց հաշվառման բնակվում եմ

_______________________________________________________________

(բնակության վայրի հասցեն)

_______________________________________________________________

Խնդրում եմ ինձ ընդգրկել _______________________________ համայնքի ընտրողների

ցուցակում:

Կից ներկայացվում է տեղեկանք բնակության վայրից:

ՀԱՅՏԱՏՈՒ _______________________ ___________________

(ազգանուն) (ստորագրություն)

____ _______________ 200 թվական

(հավելվածը փոփ. 06.02.07 N 32-Ն)

Հավելված 3

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2005 թ. հուլիսի 19-ի

թիվ 29-Ն որոշման

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Հաշվառման վայրի ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին

(հավելվածն ուժը կորցրել է 06.02.07 N 32-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։