Հոդված 13
Հոդված 13.
Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 36.
Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճի դեպքում Ազգային հանձնաժողովի համար նախատեսվում են նախորդ տարվա պետական բյուջեով հաստատված ոչ պակաս հատկացումներ: Այդ հատկացումները պետք է ապահովեն օրենքով ամրագրված` Ազգային հանձնաժողովի լիազորությունների իրականացումը:
Ազգային հանձնաժողովը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա իր ծախսերի նախահաշիվը (բյուջեն) և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, որը տվյալ տարվա պետական բյուջեի կազմում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը։»: