Հոդված 14
Հոդված 14.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.1-րդ հոդվածով.
«Հոդված 36.1.
Ազգային հանձնաժողովը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդում։ Հաղորդումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ տեղակալը։ Հաղորդումը Ազգային ժողովում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ընդունվում է ի գիտություն։
Ազգային հանձնաժողովն իր հաղորդումը հրապարակում է մամուլում և տեղադրում Ազգային հանձնաժողովի ինտերնետային կայքում:
Ազգային հանձնաժողովի ընդունած նորմատիվ բնույթի բոլոր որոշումները հրապարակվում են մամուլում։»։