Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 2009 թվականի N 506-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն համապատասխանաբար NN 1 և 2 հավելվածների:

2. Հիմք ընդունելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի մարտի 12-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» N ԱՊՁԲ-08/131 գնման պայմանագիրը` դրանով նախատեսված կանխավճարի գումարները Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում շինարարական աշխատանքները շարունակելու համար «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2009 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 1,150,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):

(2-րդ կետը փոփ. 21.05.09 N 548-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. մայիսի 14

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

մայիսի 14-ի N 506-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը

(մուտքերի ավելացումը նշված է

դրական նշանով)

առաջին կիսամյակ ինն

ամիս տարի

ԸՆԴԱՄԵՆԸ 1,000,000.0 1,000,000.0 -

այդ թվում`

Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը 1,000,000.0 1,000,000.0 -

այդ թվում`

2. Ֆինանսական ակտիվներ 1,000,000.0 1,000,000.0 -

այդ թվում`

2.6. Այլ 1,000,000.0 1,000,000.0 -

որից`

ժամանակավորապես ազատ միջոցներ 1,000,000.0 1,000,000.0 -

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

մայիսի 14-ի N 506-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ) Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումը նշված է

դրական նշանով)

առաջին կիսամյակ ինն

ամիս տարի

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 1,000,000.0 1,000,000.0 -

այդ թվում`

11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 1,000,000.0 1,000,000.0 -

այդ թվում`

01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 1,000,000.0 1,000,000.0 -

01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 1,000,000.0 1,000,000.0 -

ՀՀ կառավարություն 1,000,000.0 1,000,000.0 -

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։