Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒՄ

29 մայիսի 2009 թվականի N 579-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենքից 252.6 քառ. մետր մակերեսով, 1188621 դրամ հաշվեկշռային արժեքով, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանային մասնաշենքից 191,3 քառ. մետր մակերեսով, 1709926 դրամ հաշվեկշռային արժեքով և Երևան քաղաքի Շիրակի 2ա հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքից 28.8 քառ. մետր մակերեսով, 94939 դրամ հաշվեկշռային արժեքով անշարժ գույքով (այսուհետ` գույք) և շենքերի զբաղեցրած հողամասերի նկատմամբ գույքի մակերեսին համապատասխան ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել այդ ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը` գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարելով վերջինիս միջոցների հաշվին:

5. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` սույն որոշման 4-րդ կետում նշված գույքը նվիրել այդ տարածքներում բնակվող անձանց` համաձայն հավելվածի:

6. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի զբաղեցրած հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման հավելվածում նշված անձանց կողմից «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների մարումից հետո այդ անձանց հետ կնքել նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողի միջոցների հաշվին:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. հունիսի 2

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

մայիսի 29-ի N 579-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ՆՈՐՔԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՎԱՆԻ N 1 ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՀԱՏԻՍԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԻՐԱԿԻ 2Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

Ազգանունը,

անունը,

հայրանունը Անձնագրի տվյալները Բնակտարածության հասցեն, սենյակների թիվը Հատկացման

տարեթիվը Բնակարանի մակերեսը

(քառ. մ) Հաշվեկշռային արժեքը

(դրամ) Սեփակա-նության տեսակը Բնակտարա-ծության պատկանե-լությունը

1 2 3 4 5 6 7 8

Սողոմոնյան Լյովա Սոխակի AE 0404845,

տրված`

16.06.1999 թ.,

006-ի կողմից քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք,

NN 603, 613, 615 սենյակներ 1994 թ. 50.4 237160 ընդհանուր համատեղ սեփակա-նություն «Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

Գրիգորյան Մանուշակ Պետրոսի AF 0736748, տրված` 15.07.2003 թ., 028-ի կողմից քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք,

NN 620, 624, 629 սենյակներ 1993 թ. 50.4 237160 ընդհանուր համատեղ սեփակա-նություն «Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

Հակոբյան Ժաննա AB 0242752, տրված` 29.11.1996 թ., 004-ի կողմից քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք,

N 503 սենյակ 1994 թ. 16.8 79053 ընդհանուր համատեղ սեփակա-նություն «Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

Հայրապետյան Էմմա AA 0524958, տրված` 09.08.1996 թ., 005-ի կողմից քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք,

NN 601, 602 սենյակներ 1995 թ. 34.2 160930 ընդհանուր համատեղ սեփակա-նություն «Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

Խալաթյան Ռուբեն Պետրոսի AF 0453356, տրված` 17.11.2001 թ., 031-ի կողմից քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք,

N 504 սենյակ 2005 թ. 16.8 79053 ընդհանուր համատեղ սեփակա-նություն «Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

Բարեղամյան Անի Սամվելի AH 0292186, տրված` 23.12.2006 թ., 005-ի կողմից քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք,

N 505 սենյակ 2005 թ. 16.8 79053 ընդհանուր համատեղ սեփակա-նություն «Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

Գրիգորյան Ալբերտ Սոկրատի AE 0285469, տրված` 19.03.1999 թ., 005-ի կողմից քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք,

NN 819, 821 սենյակներ 1994 թ. 33.6 158106 ընդհանուր համատեղ սեփակա-նություն «Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

Գևորգյան Ալվինա Արտյուշի AE 0436864, տրված` 02.10.1999 թ., 003-ի կողմից քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք,

N 517 սենյակ 1995 թ. 16.8 79053 ընդհանուր համատեղ սեփակա-նություն «Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

Ավագյան Կարեն AC 0200926, տրված` 02.03.1998 թ., 004-ի կողմից քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք,

N 527 սենյակ 1998 թ. 16.8 79053 ընդհանուր համատեղ սեփակա-նություն «Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

ընդամենը 252.6 1188621

Օհանջանյան Նելլա Լևոնի AG 0437054, տրված` 16.02.2005 թ., 019-ի կողմից ՀՀ Կոտայքի մարզ,

քաղ. Աբովյան,

Հատիսի փող., ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 906 սենյակ 2002 թ. 35.0 312846 ընդհանուր համատեղ սեփակա-նություն «Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

Չափարյան Ռուբեն Բաբկենի AC 0531347, տրված` 03.02.1999 թ., 019-ի կողմից ՀՀ Կոտայքի մարզ,

քաղ. Աբովյան,

Հատիսի փող.,

ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 502 սենյակ 2003 թ. 34.0 303907 ընդհանուր համատեղ սեփակա-նություն «Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

Բաղդոյան Հասմիկ AB 0682451, տրված` 07.01.1998 թ., 008-ի կողմից ՀՀ Կոտայքի մարզ,

քաղ. Աբովյան,

Հատիսի փող., ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 811 սենյակ 2006 թ. 37.6 336086 ընդհանուր համատեղ սեփակա-նություն «Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

Սարգսյան Նորայր AA 0607148, տրված` 03.03.1997 թ., 019-ի կողմից ՀՀ Կոտայքի մարզ,

քաղ. Աբովյան,

Հատիսի փող., ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 310ա սենյակ 2006 թ. 50.5 451392 ընդհանուր համատեղ սեփակա-նություն «Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

Մարտիրոսյան Անահիտ Վլադիմիրի AE 0521315, տրված` 28.06.2000 թ., 070-ի կողմից ՀՀ Կոտայքի մարզ,

քաղ. Աբովյան,

Հատիսի փող., ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 705 սենյակ 1999 թ. 34,2 305695 ընդհանուր համատեղ սեփակա-նություն «Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

ընդամենը 191,3 1709926

Ավագյան Էդուարդ AA 0251979, տրված` 06.09.1995 թ., 008-ի կողմից քաղ. Երևան, Շիրակի 2ա, հանրակացարան,

N 428 սենյակ 2003 թ. 28.8 94939 ընդհանուր համատեղ սեփակա-նություն «Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։