Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 հունիսի 2009 թվականի N 460-Ա

Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանին 2009 թվականի հունիսի 7-12-ը գործուղել Շվեդիայի Թագավորություն` «Կադաստրի զարգացումը Հայաստանում» ծրագրով նախատեսված աշխատանքային հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Հովհաննիսյանի` Շվեդիայի Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հ. Հովհաննիսյանի` Շվեդիայի Թագավորություն մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Շվեդիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. հունիսի 4

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։