Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 336-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունիսի 2009 թվականի N 465-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 336-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի ապրիլի 27-ի «Պատվիրակություն Ժնև գործուղելու մասին» N 336-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա. Ասատրյանին» բառերով.

2) որոշման հավելվածում «Ա. Համբարձումյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (պատվիրակության ղեկավար)» բառերը փոխարինել «Ա. Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)» բառերով, իսկ «Ք. Փիլոսյան - Հայաստանի գործատուների (արդյունաբերողների և գործարարների) հանրապետական միության փոխնախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Գ. Մակարյան - Հայաստանի գործատուների (արդյունաբերողների և գործարարների) հանրապետական միության գործադիր տնօրեն» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. հունիսի 8

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։