ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2009 թվականի N 603-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2009/2010 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2009/2010 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը` ըստ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմնի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների և մասնագիտությունների` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սահմանել, որ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների անվճար ուսուցմամբ հաստատված տեղերը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններին տրամադրվում են միայն ըստ մասնագիտությունների` կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի առկայության դեպքում:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից մինչև 2009 թվականի սեպտեմբերի 20-ը ներկայացված` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցրած հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հունիսի 4
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
մայիսի 29-ի N 603-Ն որոշման
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 2009/2010 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ` ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Դա-սիչը Մասնագիտությունը Տեղը
I. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն
0515 Զարդակիրառական արվեստ 200
0602 Կոմերցիոն գործունեություն 20
0605 Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում 20
0904 Օգտակար հանածոների հարստացում 20
1207 Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա 120
1210 Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա 60
2003 Ռադիոէլեկտրոնային սարքավորումների և սարքերի արտադրության տեխնոլոգիա 10
2009 Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում 40
2014 Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում 20
2203 Համակարգիչների շահագործում 80
2204 Էլեկտրոնային հաշվողական մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում 20
2304 Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում 40
2311 Հասարակական սնունդ 300
2401 Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում 280
2402 Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը երկաթուղային տրանսպորտում 20
2404 Երկաթուղային տրանսպորտի քարշային շարժակազմի շահագործում և նորոգում 20
2605 Պարտեզապուրակային շինարարություն 15
2802 Մանվածքի և մանվածքային իրերի տեխնոլոգիա 20
2809 Կարի արտադրության տեխնոլոգիա 90
2907 Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ 80
2908 Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում 40
3106 Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում 70
3112 Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում 40
3404 Լաբորատոր հետազոտություններ և չափումներ արտադրությունում (ըստ ուղղությունների) 20
Ընդամենը 1645
II. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
2203 Համակարգիչների շահագործում 20
3106 Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում 80
Ընդամենը 100
III. Երևանի քաղաքապետարան
0515 Զարդակիրառական արվեստ 120
0601 Հաշվետարություն 20
0604 Բանկային գործ 20
0605 Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում 20
2014 Ռադիոէլեկտրոնային սարքավորումների և սարքերի արտադրության տեխնոլոգիա 20
2203 Համակարգիչների շահագործում 20
2311 Հասարակական սնունդ 40
2401 Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում 60
Ընդամենը 320
IV. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի
մարզպետարան
1207 Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա 20
2809 Կարի արտադրության տեխնոլոգիա 20
2901 Վերամբարձ- տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում 20
3106 Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում 20
2311 Հասարակական սնունդ 20
Ընդամենը 100
V. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարան
0515 Զարդակիրառական արվեստ 80
2311 Հասարակական սնունդ 20
Ընդամենը 100
VI. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան
1207 Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա 20
0608 Առևտրական գործ 20
Ընդամենը 40
VII. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի
մարզպետարան
1002 Էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում 20
2401 Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում 20
3106 Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում 20
Ընդամենը 60
VIII. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարան
0605 Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում 20
2907 Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ 20
2203 Համակարգիչների շահագործում 20
2311 Հասարակական սնունդ 20
2401 Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում 20
2809 Կարի արտադրության տեխնոլոգիա 20
Ընդամենը 120
IX. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարան
2311 Հասարակական սնունդ 20
2401 Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում 20
Ընդամենը 40
X. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան
2311 Հասարակական սնունդ 20
1210 Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա 20
2908 Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում 20
Ընդամենը 60
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
մայիսի 29-ի N 603-Ն որոշման
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 2009/2010 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ` ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Դասիչը Մասնագիտությունը Տեղ
1 2 3
I. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն
0202 Սոցիալական ապահովության կազմակերպում 4
0205 Սոցիալական աշխատանք 4
0207 Թարգմանություն և գործավարություն 39
0208 Թարգմանություն և մաքսավարություն 16
0209 Թարգմանություն և արխիվավարություն 5
0210 Թարգմանություն և սպասարկման կազմակերպում 19
0301 Հայոց և օտար լեզուների դասավանդում 8
0302 Հայոց լեզվի դասավանդում 61
0303 Ռուսաց լեզվի դասավանդում 28
0304 Օտար լեզվի դասավանդում 9
0307 Ֆիզիկական կուլտուրա և սպորտ 27
0308 Մասնագիտական ուսուցում (ըստ ճյուղերի) 6
0310 Երաժշտական կրթություն 2
0312 Դասավանդում տարրական դասարաններում 101
0313 Նախադպրոցական կրթություն 46
0405 Դեղագործություն 9
0416 Ատամնատեխնիկական գործ 3
0501 Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների) 108
0502 Երգեցողություն 52
0503 Երգչախմբավարություն (երգչախմբային դիրիժորություն) 9
0504 Երաժշտության տեսություն 3
0505 Էստրադայի երաժշտարվեստ 3
0507 Դերասանական արվեստ 2
0512 Գեղանկարչություն 38
0513 Քանդակագործություն 8
0514 Դիզայն (ըստ ճյուղերի) 37
0515 Զարդային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ 16
0601 Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (ըստ ճյուղերի) 194
0602 Մենեջմենթ (կառավարում) (ըստ ճյուղերի) 33
0603 Ֆինանսներ (ըստ ճյուղերի) 31
0604 Բանկային գործ 22
0606 Ապահովագրական գործ (ըստ ճյուղերի) 4
0607 Շուկայաբանություն (ըստ ճյուղերի) 16
0608 Առևտուր (ըստ ճյուղերի) 5
0612 Ապրանքագիտություն (ըստ համասեռ ապրանքների խմբերի) 4
0902 Բաց լեռնային աշխատանքներ 11
1103 Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն 15
1705 Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում 22
1706 Վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների և սարքավորումների շահագործում 9
1715 Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում 10
1801 Էլեկտրական մեքենաներ և ապարատներ 12
2004 Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր 10
2014 Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում (ըստ ճյուղերի) 15
2015 Փոստային կապ 9
2103 Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) 11
2201 Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր 32
2203 Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում 89
2204 Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում 5
2301 Սպասարկման կազմակերպում 25
2302 Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում 27
2307 Զբոսաշրջություն 15
2311 Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում 14
2312 Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ 12
2401 Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ փոխադրամիջոցների տեսակների) 52
Կենսաքիմիական արտադրություն 3
2514 Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում 5
2702 Հացաթխման, մակարոնեղենի և հրուշակեղենի տեխնոլոգիա 5
2704 Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն 5
2708 Մսի և մսամթերքի տեխնոլոգիա 5
2710 Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա 5
2711 Հանրային սննդամթերքի տեխնոլոգիա 15
2808 Հագուստի մոդելավորում և նախագծում 40
2809 Հագուստի պատրաստման տեխնոլոգիա 22
2901 Ճարտարապետություն 5
2902 Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում 11
2905 Ավտոմոբիլային ճանապարհների և օդանավակայանների շինարարություն և շահագործում 10
2912 Ջրամատակարարում և ջրահեռացում 4
2913 Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական սարքավորումների տեղակայում, կարգավորում և շահագործում 7
2915 Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում 11
3101 Հողաշինարարություն 5
3204 Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում 5
3404 Արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում (սերտիֆիկացում) (ըստ ճյուղերի) 3
Պահուստային տեղեր 100
ԸՆԴԱՄԵՆԸ 1633
II. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
0402 Մանկաբարձական գործ 110
0405 Դեղագործություն 45
0406 Քույրական գործ 210
0415 Քույրական գործի կազմակերպում 25
Պահուստային տեղեր 10
ԸՆԴԱՄԵՆԸ 400
III. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
0602 Մենեջմենթ (կառավարում) (ագրարային ճյուղում) 60
0612 Ապրանքագիտություն (ըստ համասեռ ապրանքների խմբերի) 32
2401 Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում
(ըստ տրանսպորտի տեսակների) 32
2604 Անտառային և անտառապուրակային տնտեսություն 8
2704 Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն 8
2707 Պահածոների և սննդախտանյութերի տեխնոլոգիա 8
2708 Մսի և մսամթերքների տեխնոլոգիա 8
2819 Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն 5
2902 Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում 10
2906 Հիդրոտեխնիկական շինարարություն 5
3101 Հողաշինարարություն 10
3102 Գյուղատնտեսագիտություն 20
3104 Անասնաբուժություն 39
3106 Գյուղատնտեսության մեքենայացում 10
3114 Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների շահագործում ու նորոգում 10
3205 Հողերի բարելավում, հողավերականգնում և պահպանություն 10
Պահուստային տեղեր 5
ԸՆԴԱՄԵՆԸ 280
IV. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն
0501 Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների) 10
0502 Երգեցողություն 16
0505 Էստրադայի երաժշտարվեստ 2
0506 Պարարվեստ 29
0507 Դերասանական արվեստ 2
0509 Ռեժիսուրա (ըստ տեսակների) 5
0516 Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում 2
0518 Սոցիալ-մշակութային գործունեություն և ժողովրդական գեղարվեստական ստեղծագործություն 4
2019 Կինոսարքավորումների և տեսատեխնիկայի շահագործում 3
2808 Հագուստի մոդելավորում և նախագծում 3
Պահուստային տեղեր 3
ԸՆԴԱՄԵՆԸ 79
V. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
0601 Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (ըստ ճյուղերի) 9
0604 Բանկային գործ 5
1001 Էլեկտրական կայաններ, ցանցեր և համակարգեր 14
2203 Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում 7
Պահուստային տեղեր 3
ԸՆԴԱՄԵՆԸ 38
VI. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
0307 Ֆիզիկական կուլտուրա և սպորտ 70
Պահուստային տեղեր 3
ԸՆԴԱՄԵՆԸ 73
VII. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
2401 Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) 5
2402 Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում 2
2403 Թռչող ապարատների թռիչքային շահագործում 5
2410 Թռչող հարմարանքների և շարժիչների տեխնիկական շահագործում 3
ԸՆԴԱՄԵՆԸ 15
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան