Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

040.0150.13.03.99

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

13 մարտի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մարտի 1999 թվականի N 150

քաղ. Երևան

ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել գործառական տարածքների գլխավոր հատակագծերի նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Դարբինյան

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թվականի

մարտի 13-ի N 150 որոշման

Կ Ա Ր Գ

գործառական տարածքների գլխավոր հատակագծերի նախագծերի մշակման, փորձաքՆնության, համաձայնեցման, հաստատման եվ փոփոխման

I. Ընդհանուր դրույթներ

1. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագիծը քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է: Գործառական տարածքներն են հերթափոխային, արշավախմբային, պաշտպանական նշանակության, մաքսային կետերի մաքսային հսկողության գոտիների, այգեգործական, ամառանոցային, արդյունաբերական, ագրոարդյունաբերական, հիդրոտեխնիկական, էներգետիկ, գիտատեխնիկական համալիրները և հանգույցները, քաղաքաշինական, ճարտարապետական, լանդշաֆտային համալիրները, հանգստի ու ժամանցի գոտիները, առողջավայրերը, ջրատարածքները, արգելոցները, հատուկ պահպանության և մշակույթի անշարժ հուշարձանները, անասնաբուժական ու կարանտինային ծառայությունները և այլն:

Գործառական տարածքները կարող են տեղադրվել ինչպես բնակավայրում, այնպես էլ բնակավայրի տարածքից դուրս:

Հերթափոխային, մաքսային կետերի մաքսային հսկողության գոտիների, այգեգործական գործառական տարածքները տեղադրվում են միայն բնակավայրից դուրս:

2. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի մշակման պատվիրատու են հանդիսանում « Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավազորություններով օժտված սուբյեկտները:

II. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագծի մշակումը

3. Պատվիրատուն`

ա) սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև` կատարող) է հանձնում տեղական ինքնակառավարման կամ պետական կառավարման տարածքային համապատասխան մարմնի կողմից տրված ճարտարապետահատակագծային և նախագծային իր առաջադրանքները.

բ) կատարողին է տրամադրում նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութեր.

գ) կատարողի հետ սահմանված կարգով կնքում է պայմանագիր:

Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ ելակետային նյութերը կամ դրանց մի մասը կարող է հավաքել և նախագիծը համաձայնեցնել կատարողը:

III. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագծի փորձաքննությունը

4. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագիծը սահմանված կարգով ներկայացնում է համալիր փորձաքննության:

Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքված պայմանագրի համաձայն:

IV. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագծի համաձայնեցումը

5. Պատվիրատուն, փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո, համայնքի վարչական սահմաններում իրականացվող գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագիծը սահմանված կարգով ներկայացնում է համայնքի ղեկավարին` համաձայնեցման: Համայնքի ղեկավարը մինչև համաձայնեցումը գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագծի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը:

(5-րդ կետը փոփ. 16.04.09 N 392-Ն)

6. Պատվիրատուն, փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում իրականացվող գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագիծը սահմանված կարգով ներկայացնում է մարզպետին համաձայնեցման: մարզպետը մինչև համաձայնեցումը գործառական տարածքի գլխավոր հատակագծի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը:

7. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագիծը համաձայնեցվում է ներկայացվելու օրվանից մեկամսյա ժամկետում:

V. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագծի հաստատումը

8. Պատվիրատուն գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագիծը համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելուց հետո հաստատում է այն:

VI. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի հաստատված նախագծի փոփոխումը

9. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի հաստատված նախագծում փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:

(հավելվածը փոփ. 16.04.09 N 392-Ն)

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Է. Թադևոսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։