Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենքի 5 հոդվածի`

գործել է մինչև 2002-06-20Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքի 5 հոդվածի`

ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Համատիրությունը հիմնադրվում է ընդհանուր օգտագործման միասնական տարածքում տեղակայված մեկ կամ մի քանի շենքերում, որոնցում առկա են մեկից ավելի սեփականատերեր».

բ) երրորդ մասում «(սեփականատերերի ձայների կեսը չի ապահովվում)» բառակապակցությունը փոխարինել «(չի ապահովված սեփականատերերի ձայների կեսը և յուրաքանչյուր շենքից առնվազն երկու սեփականատիրոջ մասնակցությունը)» բառակապակցությամբ, իսկ «առնվազն» բառը` «յուրաքանչյուր շենքից առնվազն» բառերով.

գ) չորրորդ մասից հանել «այդ շենքի» և «շենքի» բառերը.

դ) վեցերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Շենքում չի կարելի հիմնադրել մեկից ավելի համատիրություն».

ե) ավելացնել հետևյալ բովանդակությամբ իններորդ և տասներորդ մասեր`

«Եթե համատիրության մեջ մտնող որևէ շենքի սեփականատերեր սույն օրենքով սահմանված կարգով այլ համատիրություն ստեղծելու կապակցությամբ անցկացնում են հիմնադիր ժողով, ապա ժողովի արձանագրությունը և այդ մասին որոշումը հիմք են հանդիսանում համատիրությունից դուրս գալու համար:

Համատիրության վերակազմակերպումը կամ լուծարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված կարգով»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։