«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հունիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 05009220
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
22 մայիսի 2009 թ. թիվ 148-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2008-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2009 թվականի հունիսի 30-ից շրջանառության մեջ դնել «Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակ», «Սուրբ Սարգիս Զորավար» ոսկե հուշադրամները և «Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի» աշխատության 825-ամյակ», «Գլաձորի համալսարանի 725-ամյակ» արծաթե հուշադրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք հուշադրամների լուսանկարների հետ մեկտեղ ներկայացված են Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ Ա. Ջավադյան
2009 թ. հունիսի 2
Երևան
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թ. մայիսի 22-ի
թիվ 148-Ն որոշմամբ
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
1. «Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակ» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է 10000 դրամ անվանական արժեքով Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին նվիրված ոսկե հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին կամարի ներսում տեղադրված է Խաչատուր Աբովյանի «ՇՈՒՆՉԴ ՏՈՒՐ, ՀՈԳԻԴ, ԲԱՅՑ ՔՈ ՀԱՅՐԵՆԻՔ ՄԻ ՏՈՒՐ ԹՇՆԱՄՅԱՑ…» պատգամը և նրա ստորագրությունը: Ստորագրության տակ հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2009» և հուշադրամի անվանական արժեքը` «10000 ԴՐԱՄ»: Կամարից դուրս, հուշադրամի եզրով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Խաչատուր Աբովյանի դիմանկարը: Դարձերեսի ձախ հատվածում տեղադրված են «ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ» և «200-ԱՄՅԱԿ» մակագրությունները:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Կարապետ Աբրահամյանը:
Հուշադրամը հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը 10000 դրամ
Մետաղը և հարգը ոսկի, 900.0
Զանգվածը 8,6 + 1% գ
Տրամագիծը 22,0 + 0,1 մմ
Ձևը կլոր
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը 1000 հատ
1.2. «Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի լուսանկարները
2. «Սուրբ Սարգիս Զորավար» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է 5000 դրամ անվանական արժեքով Սուրբ Սարգիս Զորավարին նվիրված ոսկե հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսի մեջտեղում պատկերված է խաչերով զարդանախշ, որի տակ տեղադրված են հուշադրամի թողարկման տարեթիվը` «2009» և հուշադրամի անվանական արժեքը` «5000 ԴՐԱՄ»: Հուշադրամի եզրով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սուրբ Սարգիսը նժույգի վրա վիշապօձին նիզակով հարվածելիս: Պատկերի վերևի մասում կիսաշրջագծով «ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐ» մակագրությունն է:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Կարապետ Աբրահամյանը:
Հուշադրամը հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը 5000 դրամ
Մետաղը և հարգը ոսկի, 900.0
Զանգվածը 4,3 + 1% գ
Տրամագիծը 18,0+ 0,1 մմ
Ձևը կլոր
Որակը լավացված
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը 5000 հատ
2.2. «Սուրբ Սարգիս Զորավար» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի լուսանկարները
3. «Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի» աշխատության 825-ամյակ» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի» աշխատության 825-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է «Միջնադարյան իրավունքի հայկական հուշարձան` «Գիրք Դատաստանի» 825-ամյակը» բառերով կառուցված պարույր: Հուշադրամի եզրով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», իսկ ներքևի ձախ հատվածում հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2009»:
Հուշադրամի դարձերեսի ձախ հատվածում պատկերված է Մխիթար Գոշի դիմանկարը, իսկ աջ հատվածում` ուղղահայաց տեղադրված է «Մխիթար Գոշ» մակագրությունը: Դիմանկարի և մակագրության միջև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 ԴՐԱՄ»:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հուշադրամը հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 925.0
Զանգվածը 33,6+ 1% գ
Տրամագիծը 40,0+ 0,1 մմ
Ձևը կլոր
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը 500 հատ
3.2. «Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի» աշխատության 825-ամյակ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի լուսանկարները
4. «Գլաձորի համալսարանի 725-ամյակ» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով Գլաձորի համալսարանի 725-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Աղբերց վանքը, որից ներքև տեղադրված է հուշադրամի անվանական արժեքը` «1000 դրամ»: Հուշադրամի թողարկման տարեթիվը` «2009», գտնվում է հուշադրամի աջ հատվածում: Հուշադրամի եզրով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»:
Հուշադրամի դարձերեսի մեջտեղում պատկերված է միջնադարյան գրակալ, որի աջ կողմում ուղղահայաց տեղադրված են 1282-1386թթ. Գլաձորի համալսարանի ղեկավարների անունները. «Ներսես Մշեցի, Եսայի Նչեցի, Տիրատուր Կիլիկեցի, Հովհան Որոտնեցի, Գրիգոր Տաթեւացի»: Գրակալից ձախ մակագրված է «725-ամյակ»: Հուշադրամի ձախ և աջ եզրերին «ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» մակագրությունն է:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հուշադրամը հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 999.0
Զանգվածը 31,1+ 1% գ
Տրամագիծը 38,0+ 0,1 մմ
Ձևը կլոր
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը 500 հատ
4.2. «Գլաձորի համալսարանի 725-ամյակ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի լուսանկարները