Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1977 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 73 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԵՎ ՀՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1981 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 120 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 1992 թվականի N 641

քաղ. Երևան

ՀՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1977 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 73 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԵՎ ՀՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1981 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 120 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 20-ի «Հաշմանդամներին անվճար հատկացված ձեռքի կառավարմամբ «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենաների վաճառքը թույլատրելու մասին» N 440 և 1992 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 20-ի N 440 որոշման գործողությունը հաշմանդամների ստացած սովորական կառավարման «Զապորոժեց» ավտոմեքենաների վրա տարածելու մասին» N 610 որոշումներից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1977 թվականի փետրվարի 10-ի N 73 որոշմամբ հաստատված հաշմանդամների ձեռքի կառավարմամբ ավտոմեքենաներով և մոտոսայլակներով ապահովման կարգի մասին հրահանգի 15-րդ կետից և ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի մարտի 12-ի N 120 որոշմամբ հաստատված Հայրենական պատերազմի հաշմանդամների և զոհված զինծառայողների ընտանիքների համար սահմանված արտոնությունների մասին կանոնադրության 8-րդ կետից հանել «առանց վաճառելու և այլ անձի տալու իրավունքի» բառերը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Խ. Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։