Հոդված 2
Հոդված 2.
Օրենսգրքի 158 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով`
«Առանց սպառողների կյանքի, առողջության համար անվտանգությունը հավաստող համապատասխանության սերտիֆիկատի և (կամ) համապատասխանության նշանի պարտադիր սերտիֆիկացման ենթակա պարենային ապրանք վաճառելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հարյուրապատիկի չափով` ապրանքի բռնագրավումով կամ առանց դրա»:
Այդ կապակցությամբ հոդվածի երրորդ մասը համարել չորրորդ մաս: