Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով`
«3.1. Կենտրոնական բանկն իր կողմից բանկի ֆիրմային անվանման փոփոխության գրանցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է իրավաբանական անձանց գրանցման պետական լիազորված մարմնին` բանկի ֆիրմային անվանման փոփոխման մասին համապատասխան գրառում կատարելու համար:»: