Հոդված 141
Հոդված 141.
Նախնական քննարկումների ժամանակ բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծում փոփոխություններ մտցնելու առաջարկությունները պատգամավորները և մշտական հանձնաժողովներն Ազգային ժողովի աշխատակազմի միջոցով ներկայացնում են կառավարություն:
Կառավարությունն Ազգային ժողովի հանձնաժողովներում նախնական քննարկումների արդյունքով կարող է փոփոխություններ մտցնել բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում: Կառավարությունը հաշվետվության քննարկումն սկսվելուց առնվազն 48 ժամ առաջ Ազգային ժողովի աշխատակազմ է հանձնում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերջնական տարբերակը, ինչպես նաև հիմնավորումներ` առաջարկությունների նկատմամբ անհամաձայնության վերաբերյալ: