ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային հանձնաժողովը
1. ա) ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին
բ) «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ԱԺ պատգամավոր
Հ. Աբրահամյան
16.04.2009 Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
2. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու
մասին ԱԺ պատգամավորներ
Հ. Հակոբյան
Ս. Ավետիսյան
Գ. Մելիքյան
Է. Շարմազանով
06.04.2009 Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
3. ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու
մասին Կառավարություն
09.04.2009 Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով
4. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին»
ՀՀ օրենքում լրացում
կատարելու մասին Կառավարություն
25.03.2009 Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
5. «Հաշվապահական
հաշվառման մասին»
ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
ԱԺ պատգամավորներ
Գ. Սահակյան
Գ. Մինասյան
Ս. Նիկոյան
Մ. Մինասյան
Ա. Ղուկասյան
Գ. Մելիքյան
Ա. Բաբլոյան
Ս. Ավետիսյան
Ռ. Գրիգորյան
Մ. Ստեփանյան
Վ. Բոստանջյան
Մ. Սարգսյան
29.04.2009 Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի
մշտական հանձնաժողով
6. ա) ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
բ) «Դատախազության մասին»
ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կառավարություն
04.05.2009 Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
7. ա) «Հոգեբուժական օգնության մասին»
ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
բ) ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
ԱԺ պատգամավորներ
Ա. Բաբլոյան
Ա. Պետրոսյան
Մ. Մինասյան
Ա. Մարտիրոսյան
Ռ. Հարությունյան
Կ. Ավագյան
06.05.2009 Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով
8. «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին Կառավարություն
21.05.2009 Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով
9. ա) ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
բ) ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին
գ) «Հողի հարկի մասին»
ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին Կառավարություն
22.04.2009 Արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողով
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային
հանձնաժողովը
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային հանձնաժողովը
1. ա) «Շահութահարկի մասին»
ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
բ) «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին Կառավարություն
29.05.2009 Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյան
8 հունիսի 2009 թվականի,
քաղ. Երևան
Ն-146-4