ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 1993 թվականի N 67
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ԿԱՊ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության առաջարկությունը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանյան Դաշնության միջև օդային կապի ստեղծման մասին:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության պետ Յուրի Գերասիմի Մնացականովին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից պայմանագիր կնքել Ռուսաստանյան Դաշնության կառավարության հետ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ