ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
9 հունիսի 2009 թ.
ք. Երևան N 09-136-Լ
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 09.06.2009 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Արտինտեր» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0555 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Գոլդեն Տաուեր» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0774 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Օպտիմա Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0811 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ` Ե. Զախարյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(09.06.2009թ. հր. N 09-136-Լ)
Հ/Հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, Գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ) Գրանց-
ման համարը Գործունեության համարը Գործու-
նեության
իրակա-
նացման վայրը Գործո-
ղության
ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկու-
թյուններ
1 «Արտինտեր» ՍՊԸ ք. Երևան, Խորենացի 47, բն. 156, հեռ. 555-691 ԱԳN0555 09.06.05թ. 00441921 555 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Կասեցվել Է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով
2 «Գոլդեն Տաուեր» ՍՊԸ ք. Հրազդան, Երևանյան 98, հեռ. 3-977-887, 3-423-847 ԱԳN0774 27.05.08թ. 03017042 769 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել Է դիմումի համաձայն
3 «Օպտիմա Ռիելթի» ՍՊԸ ք. Երևան, Խորենացու 33, հեռ. 444-428 ԱԳN0811 04.11.08թ. 01564884 806 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել Է դիմումի համաձայն